13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Շիկահողի արգելոցից ոչ հեռու ոսկու հանք է շահագործվելո՞ւ

Իր ֆեյսբուքյան էջում օգտատեր Գայանե Ղազարյանը բնապահպանական թեմայով գրառում է թողել. ‘’Հայաստանում մնացած երկու արգելոցներից Շիկահողի արգելոցից ոչ հեռու՝ Ծավ գյուղի մոտ պատրաստվում է շահագործվել նոր ոսկու հանք՝ բաց եղանակով:  Հիշեք՝ Հայաստանի N1 խնդիրը նույնասեռականներն են՝ նրանք այլասերում են ազգը, իսկ պոչամբարները ծնում են նոր, աղտոտված բնակլիմայական պայմաններին առավել հարմարված՝ գոյատևման առավել կենսունակ մուտացիաներով օժտված […]

Բացի Հանրապետականից ու Բարգավաճից` բոլորը օգտվում են. Հայացք

Հայաստանի ԱՄՆ դեսպանատան մեր աղբյուրի տեղեկություններով` բացի Հանրապետական եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցություններից` “սաղ գալիս հերթով աշխատավարձ են ստանում”: “ Որոշ հանրահայտ իրավապաշտպաններից մինչեւ դարավոր կուսակցությունների կարկառուն դեմքեր, կուսակցական խմբավորման ամենատարբեր “թեւերի” հետաքրքիր այրեր` հերթով գալիս անց են կենում դեսպանատնով: Հետո էլ դժգոհում ենք, թե աշխատատեղեր չկան: Որտեղի՞ց լինեն, երբ մարդկանց պորտաբույծ կյանքի են սովորեցնում”,-գրում է […]

Արգամիչը ԱԺ նախագահ`”հինգ րոպեն” պակաս. Հրապարակ

Հայաստանյան քաղաքական շրջանակները երեկ շունչները պահած սպասում էին, թե ինչով կավարտվի Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան նախագահականում տեղի ունեցող հանդիպումը, որն ավելի ուշ շարունակվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ:  Ըստ “Հրապարակ” օրաթերթի, ամենաանհանգիստը ԲՀԿ-ում էին` հազար ու մի պատճառներով: Նրանց ասվել էր, որ ժամը 6-ին պետք է լինել “կանյաչնիում”: Չնայած որոշները պնդում էին, որ այդ հանդիպումը, այն է` […]

Հանդիպել են որպես առաջվա նախագահ. Չորրորդ ինքնիշխանություն

 Թեեւ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այդպես էլ կոնկրետ պատասխան չի տալիս, թե այս օրերին որտեղ է գտնվում իր շեֆը` Ռոբերտ Սեդրակիչը, սակայն “”Չորրորդ ինքնիշխանության” իշխանական աղբյուրները համառորեն պնդում են, որ նա իսկապես գտնվում է Մոսկվայում եւ որ դեռ մի քանի օր էլ այնտեղ է մնալու: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Սեդրակիչը վաղը Մոսկվայում նույնիսկ հասցնելու […]

Ուսանողներից փող են հավաքում Երեւանից ժամանած դասախոսների ծախսերը հոգալու համար

Մինչ կրթության նախարարությունն աշխատում է   դպրոցներում դրամահավաքությունը բացառելու ուղղությամբ, դրամահավաքային զավեշտը թափ է հավաքում  բարձարագույն ուսումնական հաստատություններում: Չգիտես ինչու, ուսանողներից  տարբեր բուհերում որոշակի գումարներ են պահանջում դիպլոմայինի ու պետական  քննությունների համար: Վանաձորի մանկավարժական պետական ինստիտուտում ուսանողներից հավաքել են 3000-ական դրամ` Երեւանից ժամանած դասախոսներին հյուրասիրելու եւ հյուրանոցային ծախսերը հոգալու համար: “ Դե սա դիպլոմայինի պաշտպանությունն է, […]

Նրանք օգնության կարիք ունեն որպես հիվանդ մարդիկ. հոգեւորականը` միասեռականներին

Հայ առաքելական եկեղեցին թեեւ չի ընդունում հոմոսեքսուալիզմը, սակայն նույնասեռականներին աջակցել եւ դարձի բերել պատրաստ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը խոսելով այս երեւույթից` ասաց.” Ի սկզբանե  Աստված արարեց մարդուն եւ որպես օգնական նրա կնոջը, եւ նրանց պատգամեց` աճեք եւ բազմացեք: Սրանից դուրս ամեն ինչ անընդունելի է`  լինի […]

Մայիսի 25-ին` ‘Զգուշացեք, երեխաներ են’

Մայիսի 25-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է Վերջին զանգը: Վերջին զանգին նվիրված միջոցառումների բնականոն ընթացքը, երեխաների երթեւեկության անվտանգությունը ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով եւ իր իսկ անմիջական հսկողությամբ հանրապետության ողջ տարածքում մայիսի 25-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է երթեւեկության անվտանգության 10-օրյակ` ‘’Զգուշացե’ք, երեխաներ են’’ նշանաբանով:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց […]

ՀՀԿ-ում բռնկված հրդեհի պատճառները` 10 օրից

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության պետ Ֆայինա Վարդանյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ բռնկված հրդեհի պատճառները ճշտելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նաեւ կներգրավվեն լրացուցիչ փորձագետներ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնից: “Նշանակված է 3 փորձաքննություն: Մասնավորապես  հրդեհատեխնիկական` հրդեհի պատճառները պարզելու համար, շինարարականը` թե ի՞նչն է վնասվել շինության մեջ եւ ապրանքագիտականը` թե ինչ ապրանքներ […]

Քոչարյանը պատասխանեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Henaran.am-ը ուղիղ եթեր է արձակում ակումբում կազմակերպվող մամուլի ասուլիսները, ոոնց ընթացքում հնարավորություն ունեն հյուրերին հարցեր ուղղել նաեւ մեր ընթերցողները: Օրերս ընթերցողներից մեկը հարց էր ուղղել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանին: “Հարգելի պարոն Քոչարյան Վարդենիսի բնակիչ Արա Նալբանդյանի փախստականի վկայականը Ձեր աշխատակիցները 2 տարի առաջ վերցրել են իրեն […]

Տագնապ. Կապանը ողողվել է ջրով /վիդեո/

Հորդառատ անձրեւների պատճառով Կապանի  միջով հոսող  Ողջի գետի աջ վտակը` Վաչագանը  մայիսի 22-ի կեսգիշերին մոտ դուրս է եկել ափերից եւ ողողել Մելիք-Ստեփանյան փողոցի շենքերի բակերն ու նկուղային հարկերը: Գետը քշել է 5 մետաղական կամրջակ,  մեկ էլեկտրասյուն, արմատախիլ արել ծառեր, ջրով լցրել ափամերձ կրպակները: Փողոցներն ու շենքերը հետագա ջրածածկումից պաշտպանելու համար դեպքի վայր է ժամանել Սյունիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի