13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վիկտոր Դալլաքյանը քաղծառայող. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, բոլորովին վերջերս ՀՀԿ-ին անդամագրված Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում պարտություն կրեց, պաշտոն է ստանալու: ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ Դալլաքյանը առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Իսկ սույն ծառայության գործող նախագահ Մանվել Բադալյանը, որը նաեւ ՀՀԿ […]

ՕԵԿ-ը քեֆ է անելու. Չորրորդ ինքնիշխանություն

”Չորրորդ ինքնիշխանություն”-ը գրում է, որ “Օրինաց երկիր” կուսակցությունը որոշել է հետ չմնալ ՀՀԿ-ից եւ կերուխումի պատրաստություն է տեսնում: Այս մասին թերթին պատմել են ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները: “ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի խորհրդով, պատրաստվում է սեփական կուսակցության կազմով քեֆ-ուրախություն կազմակերպել գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող “Գեղամա” ռեստորանային համալիրում, ուր ՕԵԿ-ական գործարարներր հաճախակի են հավաքվում: […]

Ռուբո ջան, թղթերդ ուղարկում եմ ԿԸՀ. Ծառուկյանը “մաքրում է” ցուցակը

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս օրերին զբաղված է ԲՀԿ ցուցակը  “մաքրելով”:  Վերջին երկու օրերին նա իր մոտ է կանչում թե’ գործադիր մարմնի ԲՀԿ ներկայացուցիչներին, թե’ ԲՀԿ ապագա պատգամավորներին, տեղեկացնում` մնալո՞ւ են իրենց պոստում, ստանալո՞ւ են պատգամավորական մանդատ, թե` ոչ: Երկուշաբթի նրա մոտ է եղել Ռուբեն Գեւորգյանը /Ծաղիկ Ռուբո/: Նա որոշ լուրերի համաձայն` ինքնաբացարկի […]

“Տղաս, դու ոչ թե գեյ ես, այլ` ‘բազմազան'”… չեն հանդուրժելու

Մայիսի 21-ին ‘’Մշակութային բազմազանության’’ միջազգային օրվա կապակցությամբ մի շարք ՀԿ-ներ Երեւանում կազմակերպել էին ‘’Բազմազանության’’ շքերթ: Այդ շքերթի մասնակիցների թվում էին մարդիկ, ովքեր իրենց համարում են նույնասեռական: Շքերթին դեմ դուրս եկածներին բազմազաններն անվանեցին ֆաշիստներ: ‘’Ինձ ոչ ոք չի հրավիրել դառնալ ‘’Բազմազանության’’ շքերթին դեմ հանդես եկող խմբի մասնակից: Ուզում եմ ասել, որ դա քաղաքացիական ինքնաբուխ ակցիա էր, […]

Աղմկահարույց տեսանյութի ‘հերոսուհիները’ 102 դպրոցի սաներն են եղել

Օրեր առաջ համացանցում տարածվել էր  մի տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես են դպրոցական աղջիկները միմյանց ծեծում ու հայհոյում: Դրանից հետո մի քանի օրվա մեջ համացանցում տարածվեցին եւս երեք այդպիսի տեսանյութեր` դպրոցական աղջիկների ծեծկռտուքի տեսարաններով: Ամենաառաջին տեսանյութը, որը մեծ աղմուկ էր առաջացրել, նկարահանվել է 2011թ ապրիլին: Դեռահաս աղջիկներից մեկը գետին գցելով հարվածում է մյուսին, հետո […]

Ոստիկանության ուղերձը դպրոցականներին

Այսօր ՀՀ ոստիկանությունը  հաղորդագրություն է տարածել դպրոցականների ‘Վերջին զանգ’-ի հետ կապված, որում մասնավորապես ասված է. ‘Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի ‘Վերջին զանգը’, ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով: Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված կամ, […]

Հրդեհ բարեգործական “Պազ”-իկում

Henaran.am-ի տեղեկություններով, երեկ Երեւան-Չարենցավան երթուղու “Պազ” մակնիշի ավտոբուսներից մեկում` էլեկտրալարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել: 8 ուղեւորներից, բարեբախտաբար,  ոչ մեկը չի տուժել: Անվճար երթուղին  Գագիկ Ծառուկյանի բարեգործական ծրագրերից է: Չնայած այն պետք է ուսանողական լիներ, բայց բնակիչներն էլ են օգտվում:

Բազմազանությանը խանգարեց Քոչարյանը

“Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի հայտարարեց, որ երեկ  “Մշակութային բազմազանություն” խորագրով տեղի ունեցած երթը ապատեղեկատվության պատճառով վերածվեց իսկական քաոսի: “Աբսուրդի գագաթնակետն էր՝ հայտարարել, թե տեղի ունեցածը “գեյ-շքերթ” է: Չգիտեմ, թե ով է դրա հետեւում կանգնած, ում էր պետք այդ ապատեղեկատվությունը”,-ասաց նա:  Հիշեցնենք, որ երեկ Երեւանում անցկացված “Մշակութային բազմազանության” շքերթը […]

ՕԵԿ-ում աղոթում են ԲՀԿ-ի համար

“Օրինաց երկիր” կուսակցությունում, երեկ գիշեր, մեր ունեցած տեղեկություններով կուսհավաք է եղել: ՕԵԿ-ի լիդերները հանդիպել են համամասնական ցուցակի առաջին տասնյակում գտնվող թեկնածուների հետ, պարզաբանել ստեղծված իրավիճակը` եւ ասել, որ պետք է դիմանալ: ՕԵԿ-ում չեն բացառել, որ նրանց տրվող նախարարական պորտֆելները կավելանան, եւ բնականաբար պատգամավորներ կդառնան 7-րդ, 8-րդ եւ այլ հորիզոնականներում գտնվողները: Չնայած շարքային կուսակցականները թերահավատ են,  […]

Զոլյանն անցավ անձնական վիրավորանքի. էլ սերժանտ, էլ ստախոս ու ջարդարար …

Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե համալսարանի շուրջ ստեղծված խնդիրը ոչ թե անձնական խնդիր է, այլ շատ կարեւոր հարց, որով պետք է տրվի այն պատասխանը, թե համալսարանը գնալու է զարգացման ճանապարհով, թե ընտրելու է կոշտ “սերժանտական” մեթոդներ: Զոլյանը հայտարարեց, թե հարցն իր լուծումը պետք է գտնի իրավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի