13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

40 հազար շրջանավարտ Հայաստանում

Մայիսի 25-ին վերջին զանգը կհնչի  մոտ  40 հազար շրջանավարտի համար, որոնցից , 10 հազարը՝ Երեւանում: Ըստ կրթության եւ գիտության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, նախարարությունը տնօրեններին հորդորել են, որպեսզի դպրոցներում այդ օրը վերջին դաս անեն եւ հեռու մնան վտանգավոր միջոցառումներից, ալկոհոլից: Վարչության պետը նշեց, որ անհամեմատ նվազել է նախարարության “թեժ գծով” ստացված ահազանգերի թիվը, որոնք […]

Չիպով անձնագրերն ու ID քարտերը` հունիսի մեկից

              Այս տարվա հունիսի մեկից Հայաստանում կավարտվի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի /ID քարտ/ ներդրման գործընթացը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղեկացրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:  Նոր համակարգը մշակվել է դեռ 2008թվականին  ՀՀ-ում միգրացիայի համակարգի բարեփոխումների համատեքստում: Կենսաչափական տվյալներով անձի ինքնությունը  հավաստող փաստաթղթերի […]

ՀՀԿ համամասնական ցուցակի 109-րդ համարը մտնում է խորհրդարան

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ համամասնական ցուցակի 109-րդ  հորիզոնականում գտնվող թեկնածուն նույնպես մանդատ է ստանալու: Նա  “Վիրահայերի միության” համանախախագահ, Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն է: Հունիսին, երբ ձեւավորվի նոր կառավարությունը, եւս 2 թեկնածու կդառնան պատգամավոր: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Սամվել Նիկոյանին առաջարկվելու է բնապահպանության նախարարի, իսկ Գագիկ Բեգլարյանին` կապի եւ տրանսպորտի նախարարի  պորտֆելը: Նրանց թերեւս կփոխարինեն 110-րդ […]

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ձեր հարցը ոստիկանության գնդապետին

Մայիսի 21-ին,  ժամը 11-ին “Հենարան” մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ են մտնում նոր անձնագրեր` նույնականացման քարտերը եւ կենսաչափական անձնագրերը, ինչի մասին էլ կխոսի հյուրը: Ասուլիսը ուղիղ եթերում կարող եք դիտել www. henaran.am-ում, նաեւ, սիրելի ընթերցող, հնարավորություն ունեք  հարց ուղղել Հովհաննես […]

Պայքարում են բժիշկների կյանքի համար

Անցած շաբաթ` մայիսի 12-ին, Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 1,8-րդ կմ-ում՝  տեղի ունեցած ավտովթարից տուժած 41-ամյա Արա Ադամյանի եւ 34-ամյա Միքայել Ադամյանի կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել: Վերջիներս եղբայրներ են եւ մասնագիտությամբ բժիշկ են: Հիշեցնենք, որ  Միքայել Ադամյանի վարած ”Հունդա”-ի մակնիշի 93 NV 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել հանդիպակաց ծառին ու շրջվել: […]

Պատգամավորի բազկաթոռից` տնօրենի աթոռ

Դեռեւս պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ուրախ է, որ ինքը մնացել է որպես քաղաքացիական հասարակության անդամ: Ըստ նրա.  օրերս մի թերթ գրել էր, որ Լարիսա Ալավերդյանը այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ, այլ մնաց հասարակական գործիչ: Լրագրողների հետ հանդիպմանը տիկին Ալավերդյանը մեկ անգամ եւս ասաց, որ շարունակելու է ղեկավարել “Ընդդեմ իրավական կամայականության” հասարակական կազմակերպությունը: Միաժամանակ սլավոնական համալսարանի ռեկտոր […]

Նրանք էլ հրաժարական կտան

Henaran.am-ի տեղեկություններով, Աժ համամասնական ցուցակի առաջին տասնյակում գտնվող Սամվել Նիկոյանն ու Գագիկ Բեգլարյանը մայիսի 31-ին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո վայր են դնելու մանդատները: Նրանց նոր կառավարությունում առաջարկվելու են նախարարական պորտֆելներ: Հավանաբար, ԱԺ նախկին նախագահը կնշանակվի բնապահպանության, իսկ Երեւանի նախկին քաղաքապետը կապի եւ տրանսպորտի նախարար: Գագիկ Բեգլարյանը, շրջանառվող լուրերի համաձայն, մտերիմների մոտ  հայտարարել է, […]

Հանձնաժողովը մեղավոր չէր.ընտրական համակարգը լավն է

ՀՀԿ համամասնական ցուցակի 89-րդ հորիզոնականում գտնվող սննդի անվտանգության պետական ծառայության պետ, տնտեսագիտության թեկնածու Աբրամ Բախչագուլյանը առայժմ չի ցանկանում աշխատել օրենսդիր մարմնում: Նա ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, որ Բախչագուլյանը նախկին ԿԸՀ-ի քարտուղարն է եղել եւ Henaran.am-ը նրանից փորձեց ճշտել, թե ինչու էին այս անգամ ընտրական գործընթացների հետ կապված բողոքները քիչ: Արդյո՞ք նախկին […]

Փուչիկների պայթյունից տուժածներին վիրահատել են

 Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված  Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն վիրահատել է մայիսի 4-ին փուչիկների պայթյունից տուժած երկու հոգու: Վիրահատությունը կատարվել է ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնում: Երկու տուժածի վիրահատություն էլ նախատեսված է այսօր` մայիսի 19-ին: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի […]

Երրորդը Սյունիքի մարզպետն է

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անդրադառնալով իր հնարավոր տեղափոխությանը`  ասել է, որ Հայաստանում 3 լուրջ պաշտոն կա` Հայաստանի նախագահինը, պաշտպանության նախարարինը եւ Սյունիքի մարզպետինը: “Դե քանի որ առաջին երկուսը հաստատ ինձ չեն տա, ապա ավելի լավ ա երրորդը պահեմ ու հանգիստ տեղս նստեմ”,-կես կատակ, կես լուրջ ասել է Սուրիկ Խաչատրյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի