13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի` բռնաբարության մեջ մեղադրանքներին ավելացել է նաեւ կավատությունը

ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանին նոր քրեական գործ է սպառնում` կրկին բռնաբարության մեղադրանքով, այս անգամ սակայն` նրա հայրենիքում: Լիլ քաղաքի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել խմբակային բռնաբարության գործով, որի մեջ մեղադրվում է նաեւ Ստրոս-Կանը, հաղորդում է “РИА Новости”-ն: Վերջերս ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, ըստ որի Ստրոս-Կանին կարող են մեղադրանք ներկայացնել  բելգիացի մարմնավաճառի խմբակային բռնաբարության, ինչպես նաեւ […]

Չիկագոն կոալիցիայից կարեւոր. Իրատես de facto

        Շախմատային այս օրերի տախտակը կառուցված էր Չիկագոյի “վրա”: Բոլորը “հաշվում” էին` կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թե` ոչ: Մանավանդ որ` ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ ասել էր` ԱՄՆ կգնամ-կգամ, կոալիցիայի հարցը վերջնական կլուծենք: Նաեւ` Չիկագո մեկնողներին նախագահականի ՙպրոտոկոլը՚ նախօրյակին արդեն իսկ զգուշացրել էր` ժամը երեքին լինել օդանավակայանում-չուշանալ: Սակայն նույն նախօրյակի երեկոյան, […]

ՕԵԿ-ում աչքալուսանք են խմել. Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին է հայտնի է դարձել,  որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձեւավորելու հարցի շուրջ: “Ժողովուրդ”-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի: “Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում […]

Ռուբեն Հայրապետյանը վախեցած է. Առավոտ

ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից “Առավոտ”-ը հետաքրքրվեց, թե նույնասեռականների DIY ակումբը պայթեցնելու դեպքի մասին ի՞նչ կարծիք ունի եւ ինքը պայթեցնողների՞ կողմնակիցն է, թե՞ ակումբի պաշտպանների: Նա պատասխանեց. “Նախ, ցանկացած ժամանակ տեռորը դատապարտված է իմ կողմից եւ վատ բան է: Իհարկե, դեմ եմ պայթեցնելուն, բայց միասեռականներին պատժելուն ես երկու ձեռով եմ կողմ եւ պատրաստ եմ […]

… Թքած ունի Սահմանադրության վրա. Բազմակարծություն բազմազանության մասին /վիդեո/

Երկուշաբթի երեկոյան աշխուժություն էր “Մոսկվա” կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Իմ գործընկերները, այդ թվում ես շտապել էինք այստեղ` հանդիպելով “Բազմազանության շքերթ”-ի մասնակիցներին: Հիշեցնենք, որ շքերթը նախաձեռնել էին “Կանանց ռեսուրսային  կենտրոն” եւ “Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք” ՀԿ-ները մշակութային բազմազանության օրվա կապակցությամբ: Իսկ սոցցանցերում քննարկվում էր  որ այն իրականում “գեյ-շքերթ’’ է`  ”Բազմազանության շքերթ” անվան տակ: […]

Ռուբեն Հայրապետյանն ասաց` Աղաբաբյանը մեծ գործ է արել/վիդեո/

ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման  հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության,  պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում այսօր քննարկվեց “Հրազդան” մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից  տարածքում առեւտրի կենտրոնի կառուցման եւ մարզադաշտը “ՀՀ պատմության եւ  մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում վերականգնելու” հարցը: Ըստ մարզադաշտի  ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, մարզադաշտը սկսվեց կառուցվել անցած դարի 60-ականներին, իսկ  1971-ին […]

Մի խումբ ՀԿ-ներ հանդես են եկել “ֆաշիզմ”-ը դատապարտող հայտարարությամբ

Այսօր մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` ուղղված ՀՀ Նախագահ` Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն` Գորիկ Հակոբյանին, ՀՀ Գլխավոր դատախազ` Աղվան Հովսեփյանին, ՀՀ Ոստիկանության պետ` Վլադիմիր Գասպարյանին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ‘Ս.թ. մայիսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ, որոնք իրենց համարում են ֆաշիստական խմբավորման անդամներ եւ հետեւորդներ, պայթեցրել […]

“Բազմազանությ ան շքերթ”-ին դեմ երիտասարդներից մեկը բերման է ենթարկվել

Ինչպես հաղորդում է  Henaran.am-ի թղթակիցը,  այսօր մայրաքաղաքում անցկացվող “Բազմազանության շքերթ”-ի ժամանակ շքերթի անցկացմանը դեմ հանդես եկող երիտասարդներից մեկին ոստիկանությունը  բերման է ենթարկել` լրագրողին վիրավորելու համար: Տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: “Մի հոգի կենտրոնի բաժնում է  լրագրողին վիրավորելու համար: Հանգամանքները պարզվում են”,- Henaran.am-ին փոխանցեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը : Նա հավելեց, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին […]

Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին, ՊՆ եւ Արդարադատության նախարարներին

Այսօր ‘Ժառանգության’ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ‘Ժառանգություն’ խմբակցության անունից նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում մասնավորապես ասված է. ‘ Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նա գանգատվում է տարբեր հիվանդություններից եւ պահանջում է համապատասխան բժշկական օգնություն: ՀՀ ԱՆ ‘Գորիս’ […]

Հովհաննես Քոչարյանի ասուլիսը /վիդեո/

 Հունիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը /ID քարտ/ :  Այսօր “Հենարան” մամուլի ակումբում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրել է կենսաչափական տվյալներով անձի ինքնությունը  հավաստող փաստաթղթերի համակարգի ներդրման նպատակներն ու կիրառման մանրամասները:   Հովհաննես Քոչարյանի ասուլիսը` կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի