31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նրանք օգնության կարիք ունեն որպես հիվանդ մարդիկ. հոգեւորականը` միասեռականներին

Հայ առաքելական եկեղեցին թեեւ չի ընդունում հոմոսեքսուալիզմը, սակայն նույնասեռականներին աջակցել եւ դարձի բերել պատրաստ է:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը խոսելով այս երեւույթից` ասաց.” Ի սկզբանե  Աստված արարեց մարդուն եւ որպես օգնական նրա կնոջը, եւ նրանց պատգամեց` աճեք եւ բազմացեք: Սրանից դուրս ամեն ինչ անընդունելի է`  լինի տղամարդը տղամարդու  հետ , թե կինը կնոջ, այսօր նաեւ զոոֆիլիան է տարածված, որը նույնպես այլասերում է: Եկեղեցին ընդունում է, որ նրանք օգնության կարիք ունեն որպես հիվանդ մարդիկ: Մենք աշխատում ենք ամեն ինչ անել, որ նրանք այդ վիճակից դուրս գան, պարզապես նրանց կողմից որեւէ ազդակ չկա”:

Հոգեւորականն ասաց, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները խուսափում են դիմել եկեղեցու օգնությանը:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքով, եկեղեցին չի ընդունում ոչ թե մարդուն կամ մեղավորին, այլ` մեղքը: “Երեւույթը պրոպագանդելն է, որ մենք չենք ընդունում”,-շեշտեց նա ու հավելեց.” Այն մարդիկ ովքեր փորձում են պաշտպանել այս կենցաղավարությունը, նրանց հարց տամ, իրենք կհանդուրժեի՞ն, որ իրենց երեխաները նման վիճակի մեջ լինեին: Պարզապես կան կազմակերպություններ, որոնք սնվում են արտասահմանից եւ իրենց սննդից  չկտրվելու համար ուզեն թե ոչ, պետք է պրոպագանդեն”:

Երեւույթի տարածման պատճառներից մեկը Տեր Շմավոնը համարեց  հոգեւոր սովը: Նա նաեւ դատապարտեց հասարակության անտարբերությունը.”Որեւէ մեկը չի կարող դառնալ հոմոսեքսուալիստ, եթե նա ապրում է Աստծո ճշմարիտ օրենքներով: Այդ մարդկանց հետ աշխատանք պետք է տարվի եւ հոգեբանների եւ պետության եւ եկեղեցու կողմից: Սրա կանխարգելումն առողջ ընտանիքներն են”:

Տեր Շմավոնը անդրադառնալով  լրագրողներից մեկի այն հարցին, թե առկա է արդյոք այս երեւույթը հոգեւորականության շրջանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն զարգանում է այն վայրերում, որտեղ նույն սեռի անձինք են հավաքված, պատասխանեց. ”Մոտ 18 տարի շարունակ ես այս ասպարեզում եմ եւ երբեւիցե նման երեւույթի չեմ հանդիպել: Պարզապես չկա, նման երեւույթներ չեն կարող առաջանալ”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ