26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մայիսի 25-ին` ‘Զգուշացեք, երեխաներ են’

Մայիսի 25-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է Վերջին զանգը: Վերջին զանգին նվիրված միջոցառումների բնականոն ընթացքը, երեխաների երթեւեկության անվտանգությունը ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով եւ իր իսկ անմիջական հսկողությամբ հանրապետության ողջ տարածքում մայիսի 25-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է երթեւեկության անվտանգության 10-օրյակ` ‘’Զգուշացե’ք, երեխաներ են’’ նշանաբանով:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով`  բոլոր  դպրոցամերձ փողոցներում եւ ճանապարհների այնպիսի վտանգավոր հատվածներում, որտեղ հնարավոր է լինեն տրանսպորտային միջոցների խցանումներ, կենտրոնացված են լինելու Ճանապարհային ոստիկանության բոլոր ուժերն ու միջոցները:

‘’Կոչ եմ անում շրջանավարտների ծնողներին, հարազատներին, այդ օրը մեքենայի ղեկը չհանձնել անչափահաս երեխաներին, չգնալ նրանց իսկ քմահաճույքներով, իհարկե բոլորն էլ ցանկանալու են այդ օրը մեքենա վարել, բայց ես խնդրում եւ պահանջում եմ բոլոր ծնողներին, որպեսզի երեխաներին մեքենաններ չտրամադրել’’,- ասաց Նորիկ Սարգսյանը:

Ըստ նրա` ավտոմեքենաններով զվարճանալու փաստերն այդ օրը չեն վրիպելու ճանապարհային ոստիկանության տեսադաշտից. ‘’Ուշադիր ենք լինելու նաեւ տրանսպորտային միջոցների պատուհաններից կախված երեխաների վարելու փաստերին եւ ոչ մի այդպիսի փաստ մեր տեսադաշտից դուրս չի մնալու, բոլորին համապատասխան պատասխան է տրվելու, ինչն էլ օրենսդրության համատասխան կարգով պատժի կենթարկվի’’:

Ընդհանուր առմամբ վարորդներն այդ օրը պետք է լինեն առավել զգոն, խուսափեն ավելորդ շտապողականությունից, բոլոր դպրոցների մոտակայքով անցնելուց լինեն առավել ուշադիր եւ երեխաներ տեսնելուն պես զիջեն ճանապարհը:

Սարգսյանը նշեց, որ Վերջին զանգի օրը պատուհանից դուրս գալու համար հատուկ վարչական տուգանք նախատեսված չէ, սակայն կանգնեցնելու եւ զգուշացնելու են վարորդներին, եթե կլինեն այլ տեսակի խախտումներ` վարորդը պատասխանատվության կենթարկվի:

Արձանագրված խախտումների դեպքում անչափահաս վարորդի մեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք, երեխայի նկատմամբ էլ կազմվելու է վարչական արձանագրություն, եթե վարորդը կլինի 16 տարեկանից բարձր` նա վարչական տույժի կենթարկվի, ինչի համար նախատեսված է 20 հազար դրամի չափով տուգանք: Իսկ մեքենայի ղեկը հանձնողի նկատմամբ 10 հազար դրամի չափով, իսկ եթե երեխայի 16 տարեկանը լրացած չի լինի, կազմված արձանագրությունը կուղարկվի համապատասխան վարչություն, որտեղ էլ կորոշվի երեխային պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով, իրենց գործողություններն այդ օրը լինելու են բավականին խիստ, իսկ վերջին զանգի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

‘’’Արդեն 10 օր է, մեր աշխատակիցները գնում են տարբեր դպրոցներ, հանդիպում տնօրեննների, երեխաների, մանկավարժների հետ, զգուշացվում է, որ ոգելիք խմիչքները արգելվեն, հանդիպում ենք նաեւ ծնողների հետ: Անձամբ ես հանդիպումներ եմ ունենում նաեւ մարզերում: Այս տարի առավել մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ Վերջին դաս միջոցառմանը’’,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ