Պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը. Ոստիկանություն
Այսօր ՀՀ Ոստիկանությունը շնորհավորել է հանրապետության շրջանավարտներին` ‘Վերջին զանգի’ կապակցությամբ.
‘Այսօր հանրապետության դպրոցներում կհնչի ‘Վերջին զանգը’, ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:
Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը:
Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Մեր երեխաներն այսօր առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
Սիրելի՛ դպրոցականներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ ‘Վերջին զանգի’ անմոռանալի տոնի առթիվ:
Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում:
Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, եւ հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո:
Աստված ձեզ պահապան’:
Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից