06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ահազանգ.Երեւանի կենտրոնում օրենք են խախտում

Այսօր ՛՛Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնությունը՛՛ եւ ՛՛Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը՛՛ հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ՛՛Երեւանի քաղաքապետարանը պատասխանատու է Նալբանդյան 106/1 բակի բարբարոսության համար: Քաղաքապետարանը կրկին օրենքներ է խախտում եւ ոչնչացնում կանաչ բակը: Բնակիչները մնացել են մենակ` բիզնեսմենի կամայականությունների դեմ պայքարում եւ ստիպված են ինքնուրույն պաշտպանել օրենքը: Երեկ Երեւանի կենտրոնական […]

Հայ ազգային կոնգրեսին մերժեցին

Քիչ առաջ  Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց` մերժել Հայ ազգային կոնգրեսի դիմումը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265Ա որոշումը` Աժ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին որոշումը թողեց ուժի մեջ: Այն հրապարակման պահից մտնում է ուժի մեջ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը դիմել էր Սահմանադրական դատարան` մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

29-ամյա երիտասարդը սպանել է 85-ամյա հարեւանին

Ըստ ոստիկանության. մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով եւ խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ եւ Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների […]

ՍԴ-ն որոշել է. ՀԱԿ-ի հայցով վճիռը կհրապարակվի վաղը

ՀՀ Սահմանադրական դատարանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համամսնական ընտրակարգով քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի հայցի վերաբերյալ վճիռը կայացրել է: Վճիռը կհրապարակվի վաղը` ժամը 10.45 րոպեին: Այս մասին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Henaran.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ-ի ներկայացրած հայցի քննություն: Կողմերը հանդես եկան եզրափակիչ ճառերով: Դատարանը հայտարարեց  գործի քննությունն […]

Ոստիկանությունը հետեւողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու գործում

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը: Հրավառությունները ժամը 23.00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են […]

ՃՈ աշխատակիցները դատապարտվեցին. Մարգար Օհանյանին` 6 տարի

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը  քիչ առաջ հրապարակեց ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցների վճիռը: ՃՈ նախկին պետ  Մարգար Օհանյանը դատապարտվեց  6  տարվա ազատազրկման` առանց խափանման միջոցը փոխելու, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանը ու տեխնիկ Սամվել Մախմուրյանը յուրաքանչյուրը 5 տարվա ազատազրկման` պայմանականորեն պատիժը չկիրառելու […]

Մարգար Օհանյանը չի ամաչում ոչ մեկից /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ճանապարհային ոստիկանության նախկին պետ  Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի  ու տեխնիկ Սամվել Մախմուրյանի վճիռը կհրապարակի այսօր, ժամը 16.25: Դատավորը արդեն խորհրդակցական սենյակում է: Մարգար Օհանյանը հրաժարվեց վերջին խոսքից, ասաց, որ ինքն ամեն ինչ ասել է: […]

Մարգար Օհանյանի փաստաբանն առողջացել է. դատական նիստը մեկնարկեց

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն  երեք անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգում էր ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի  դատական նիստը` փաստաբանի հիվանդության պատճառով: Նշենք, որ Մարգար Օհանյանը, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանն ու տեխնիկ Սամվել Մախմուրյանը մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի […]

Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի վիրաբույժն ու ռենտգենաբանը ձերբակալվել են

Լոռու մարզի դատախազի ցուցումով ձերբակալվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանը եւ նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանը: Նրանք կասկածվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ: Նշենք, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ի հարուցվել է քրեական գործ` հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները […]

ՀԱԿ-ի հայցի քննությունն ավարտվեց. ՍԴ-ն անորոշ ժամանակով անցավ խորհրդակցական սենյակ /վիդեո/

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է ՀԱԿ-ի ներկայացրած հայցի քննությունը` մայիսի վեցին կայացած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Հիշեցնենք, որ նիստը երեկ հետաձգվել էր: Այսօր դիմող եւ  պատասխանող կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: Յուրաքանչյուրին դրա համար հատկացված է երեսուն րոպե ժամանակ: Պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պետք է ներկայացնի իր բացատրությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված