29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մարգար Օհանյանի փաստաբանն առողջացել է. դատական նիստը մեկնարկեց

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն  երեք անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգում էր ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի  դատական նիստը` փաստաբանի հիվանդության պատճառով:

Նշենք, որ Մարգար Օհանյանը, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանն ու տեխնիկ Սամվել Մախմուրյանը մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:

Նիստը մեկնարկեց նախատեսվածից 25 րոպե ուշացումով: Դատավորը նախ նշեց, որ պետության հասցված վնասի գումարը վճարված է Օհանյանի կոմղից, ինչին հետեւեց տուժող կողմի՝ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանի միջնորդությունը՝ հարուցված քաղգործը կարծելու համար:

Այսօրվա նիստում փաստաբան Մկրտիչ Վասակյանը ներկայացրեց պաշտապանական ճառը: Նա չանդրադարձավ մանրամասներին, նշեց, որ 15 վկա է հարցաքննվել, նրանցից եւ ոչ մեկը չի ասել, որ ՃՈ աշխատանքը խաթարվել է այդ յուրացումների պատճառով: Նա խնդրեց հաշվի առնել Օհանյանի աշխատանքային երկարամյա փորձը, նրա մատուցած ծառայությունները հայրենիքին եւ սահմանել մեղմ պատիժ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ