26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը հետեւողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու գործում

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը: Հրավառությունները ժամը 23.00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը. հաճախ ականատես ենք եւ՛ կեսգիշերային, եւ՛ ավելի ուշ ժամի հրավառությունների:

Իհարկե, տոնախմբությունն ուրախ հրավառությամբ եզրափակելն արգելված չէ, բայց ուրախության տերը պետք է հիշի ոչ միայն իր, այլեւ ուրիշների իրավունքների մասին. չէ՞ որ շրջակայքում մարդիկ են ապրում` ծերեր, հիվանդներ, երեխաներ, կանայք, որոնց գիշերային անդորրը խախտվում է հրավառությամբ` չխոսելով արդեն հնարավոր ավելի ծանր հետեւանքների մասին:

Ցավոք, այս իրողությունը երբեմն չեն ընկալում եւ իրավունքի ու պարտականության սահմանը խախտում են նաեւ զվարճանքի վայրերի սեփականատերերն ու պատասխանատուները:

Այս իրավիճակն այլեւս անհանդուրժելի է, եւ ընդառաջելով քաղաքացիների բազմաթիվ բողոքներին` ոստիկանությունը հետեւողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու, խախտումները կանխելու, օրինախախտներին պատասխանատվության կանչելու գործում:

Եվ այնուամենայնիվ, համակեցության կանոնների պահպանման հարցում հաջողության գրավականը ոչ թե կանխարգելումն ու պատիժն են, այլ հանդուժողականությունը, փոխադարձ հարգանքն ու օրինապահությունը:

Ոստիկանությունը պատրաստակամ է այս դաշտում սերտորեն համագործակցելու բարի կամքի տեր բոլոր կառույցների ու քաղաքացիների հետ’,- մասնավորապես ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ