06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստաբանները գործադուլ կանեն՝ չեն դիմանում դատավորներին

Հունիսի 11-ին, ընդամենը  մեկ օրով, Հայաստանի փաստաբաննները գործադուլ կանեն: Ըստ նրանց հայտարարության` նրանք դժգոհ են Հայաստանի Վճռաբեկ դատարանի դատավորներից եւ այդ օրը լրագրողներին ներկայացնելու են իրենց պահանջները:  Այս մասին տեղեկացանք փաստաբաննների պաշտոնական կայք-էջից: Գործադուլին միացող փաստաբանները պետք է ստորագրեն կայքում տեղադրված հայտարարության տակ: Արդեն 100 փաստաբան միացել է ձեռնարկմանը:  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը […]

Եկեղեցու բակում վառել են Հայաստանի եռագույնը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին`ժամը 14:20-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Ըստ թերթի,  35-ամյա Ալբերտ Նիկողոսյանը եկեղեցու բակում վառել է ՀՀ պետական դրոշը: Թերթը նշում է, որ տղամարդը հաճախ է նման արտառոց միջադեպեր “կազմակերպում”. վերջին անգամ նա ջարդել էր ՀՀ կառավարության շենքի ապակիները: Թերթի աղբյուրները տեղեկացրել են, […]

Մամլո խոսնակ եւ իմիջմեյքեր Ծառուկյանին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը աշխատանքից ազատվելու դիմում է պահանջել  իր մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից: Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, գրել է ազատման դիմումը եւ այլեւս չի հանդիսանում Ծառուկյանի մամլո  քարտուղարը: Թերթը ավելացնում է նաեւ, որ  ԲՀԿ առաջնորդը հիմա փնտրում է իրեն համար մամլո խոսնակ, ինչպես նաեւ իր իմիջի վրա աշխատող մարդկանց խումբ”,- […]

ՀԱԿ-ը մտնելու է ԱԺ. Հայկական ժամանակ

Հայ ազգային կոնգրեսի Աժ խմբակցությունն այսօր առաջին անգամ նիստ կգումարի ՀՀ Ազգային ժողովում: Կոնգրեսի խմբակցության նիստում նախատեսվում է քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր: Մասնավորապես որոշվելու է, թե Հայ ազգային կոնգրեսի անդամներից ովքեր` խորհրդարանի որ մշտական հանձնաժողովներին են անդամակցելու:

Ո՞վ կմնա Երեւանի ավագանիում. Առավոտ

“Եթե իշխանությունն այդ մանդատների հետ միասին նաեւ քաղաքապետի պաշտոնն առաջարկի՝ կարող է: Մնացած բոլոր դեպքերում՝ ոչ”- այսպես կեսկատակ արձագանքեց “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը՝ “Առավոտ”-ի այն հարցին, թե կուսակցությունում քննարկում եղե՞լ է, պատրաստվո՞ւմ եք վերցնել Երեւանի ավագանիում մանդատները եւ մասնակցել նիստերին: Ըստ թերթի, խնդիրն այն է, որ  երբ Կոնգրեսի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած անձինք […]

Քլինթոնը դատապարտում է ուժի կիրառումը /վիդեո/

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ: Նալբանդյանի խոսքով,  Հայաստանը իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ-ին` մեր երկրին  աջակցման  ծրագրերի իրականացման համար: Տիկին Քլինթոնը ուրախ է կրկին լինել Հայաստանում: “Իրոք խորհրդանշանական է, որ ես գտնվում եմ այստեղ Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների  հաստատաման 20 […]

ԲՀԿ-ականները փողը վերադարձրել են

ԲՀԿ  Արագածոտնի մարզային կառույցի ներկայացուցիչները Henaran.am-ի հրապարակումից հետո` վերադարձրել են  Մելիք գյուղի բնակիչներից  նախապես հավաքված գումարները: Հիշեցնենք, որ Henaran.am-ը նշել էր, որ դեռ  ժողովի ընտրություններից  առաջ ԲՀԿ-ականները գյուղացիներին խոստացել էին շուկայականից ցածր գներով պարարտանյութ /սիլետրա/ բաշխել: Սակայն նրանք մոչ պարարտանյութն էին  տեղ հասցրել, ոչ էլ գումարն են հետ վերադարձրել: “Ձեր հրապարակումից հետո եկան գյուղ, ասացին […]

ԱԺ նախագահը վերադարձնում է իր կադրերին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ վերջինիս Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետն էր, եւ նրան աշխատանքից ազատել էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Պողոսյանի փոխարեն  նշանակվեց  Հրայր Զորյանը, որը շարունակում է ղեկավարել վարչությունը:

Թուրք կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի դեմ

Հունիսի 3-ին գրեթե 4 հազար թուրք կանայք դուրս են եկել Ստամբուլի փողոցներ` որպես բողոք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած նոր օրենքի դեմ, ըստ որի երկրում կարգելվի արհեստական ճանապարհով հղիության ընդհատումը, տեղեկացնում է “Интерфакс-Украина”-ն: Տարբեր տարիքի կանայք քաղաքի կենտրոնական փողոցներով քայլել են պաստառներով` “Իմ մարմինը, իմ ընտրությունը”, “Ես կին եմ, ոչ թե մայր, հանգիստ թող […]

Վետերան-ոստիկաններին ուշադրություն է պետք

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց, որ վետերան-ոստիկանները մեր երկրում սոցիալապես ծանր վիճակում են ապրում: Ըստ Սարգսյանի, նրանք անուշադրության են մատնված: Իրենց կազմակերպությունը կփորձի փոքր-ինչ մեղմել այդ վիճակը: Սարգսյանի համոզմամբ, պետ բյուջեից պետք է գումար հատկացվի վետերան ոստիկաններին` բնակարաշինության եւ սոցիալական խնդիրները լուծելու համար: “Չպետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված