06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քլինթոնը դատապարտում է ուժի կիրառումը /վիդեո/

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ:

Նալբանդյանի խոսքով,  Հայաստանը իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ-ին` մեր երկրին  աջակցման  ծրագրերի իրականացման համար:

Տիկին Քլինթոնը ուրախ է կրկին լինել Հայաստանում: “Իրոք խորհրդանշանական է, որ ես գտնվում եմ այստեղ Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների  հաստատաման 20 ամյակի նախօրյակին”,-ասաց նա:

Միացյալ Նահանգները աջակցում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը՝ առանց նախապայմանների: “Մենք գտնում ենք, որ դա է ճիշտ ճանապարհը ժամանակակից աշխարհում”,-ասաց պետքարտուղարը: Ըստ նրա,  ԱՄՆ ցանկանում է, որ Հայաստանի եւ Թուքիայի հարաբերությունները բարելավվեն:

“Ես ու նախագահը զրուցեցինք Ղարաբաղի մասին, եւ ես ցավով իմացա զոհված երիտասարդ զինվորականների մասին: Ուժի կիրառում պետք չի, դաժանություն պետք չի”,-ասաց  տիկին Հիլլարին` կոչ անելով հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Նա հայտարարեց, որ նույնը կասի նաեւ Բաքվում` հունիսի 6-ին եւ կխոսի Ադրբեջանի նախագահի հետ:

Քլինթոնի կարծիքով` անհրաժեշտ է խնդրի վերջնական լուծման ուղի գտնել եւ դրանում կարեւոր է ոչ միայն նախագահների, այլ նաեւ երկու երկրների քաղաքացիների դերը: Սակայն դա պետք է անել բանակցությունների միջոցով: ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, նման միջադեպերը իրենց մեջ սպառնալիք են պարունակում, որ կարող են վերաճել ավելի վատ միջադեպերի` ավելի բարդ հետեւանքներով:

Տիկին Քլինթոնի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը անում է ամեն ինչ, որպեսզի խուսափենք դեպքերի նման զարգացումից: “Հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան ակտի երեք սկզբունքների հիման վրա` առանց դրանցից մեկին առաջնահերթություն տալու: Անհրաժեշտ է շարունակել գործընթացը, բոլոր կողմերի շահերից բխող լուծում գտնելը եւ խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից”,-իր խոսքը եզրափակեց  Քլինթոնը:

Տիկին Քլինթոնը ուրախ է լսել միջազգային դիտորդների եզրակացությունները Հայաստանում ընտրությունները թափանցիկ լինելու համար: Իհարկե թերություններ կան, բայց Ամերիկան խրախուսում է բոլոր բարեփոխումները հարկային, ոստիկանական ոլորտներում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ