Ո՞վ կմնա Երեւանի ավագանիում. Առավոտ

“Եթե իշխանությունն այդ մանդատների հետ միասին նաեւ քաղաքապետի պաշտոնն առաջարկի՝ կարող է: Մնացած բոլոր դեպքերում՝ ոչ”- այսպես կեսկատակ արձագանքեց “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը՝ “Առավոտ”-ի այն հարցին, թե կուսակցությունում քննարկում եղե՞լ է, պատրաստվո՞ւմ եք վերցնել Երեւանի ավագանիում մանդատները եւ մասնակցել նիստերին:
Ըստ թերթի, խնդիրն այն է, որ երբ Կոնգրեսի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած անձինք հրաժարվեցին ավագանու անդամի մանդատներից, այդ մանդատները անցան “Հանրապետություն” եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր ՀԱԿ-ից հեռացել են:
Կոնգրեսում, սակայն, նույնպես չի քննարկվել թե, ի վերջո, վերցնում ե՞ն Երեւանի ավագանու մանդատները եւ մասնակցո՞ւմ են ավագանու նիստերին, թե՞ ոչ: