04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է /ֆոտո/

Ամերիկացի երգիչ եւ դերասան Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է իր ընկերուհու` դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ, գրում է “People” ամսագիրը: “Ամուսնացած լինելը հիանալի է: Արարողությունը շատ գեղեցիկ էր, եւ այնպիսի յուրօրինակ զգացողություն ունենք` շրջապատված մեր ընտանիքով եւ ընկերներով”,-ամսագրին են հայտնել նորապսակները: 31-ամյա Ջասթինը եւ 30-ամյա Բիլլը հանդիպել են 5 տարի: Նշանադրության մասին հայտարարվել էր 2011-ի դեկտեմբերին: Հարսանիքը […]

Իմ նկատմամբ խայտառակ ոտնձգություն է կիրառվել. Հմայակ Հովհաննիսյան

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ  Հմայակ  Հովհանիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. ‘Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում են քաղաքացիական գործեր ընդեմ ինձ՝ պատվի եւ արժանապատվության հայցապահանջներով: Գործերը քննում են նույն իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Արայիկ Մելքումյանը եւ Ռուբեն Ներսիսյանը: Երկուսն էլ, կարծես, փոխհամաձայնեցված, նույն գործելաոճով, դատավարական կարգի կոպտագույն խախտումներով վարում են դատական նիստերը: […]

“Ժողովրդին” չթույլատրեցին մտնել ArmProd EXPO ցուցահանդես

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է  “ArmProd EXPO” ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում են սննդամթերք եւ խմիչքներ արտադրող հայրենական ընկերություններն ու մատակարարները: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների արտադրանքին եւ առաջիկա ծրագրերին: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման ցուցահանդեսները նպաստում են նաեւ արտադրական բնագավառի զարգացմանը: “Մեր նպատակն […]

ՄԻ ԵԴ-ն Տեր-Պետրոսյանի պահանջները ճանաչեց անընդունելի. Գեւորգ Կոստանյան

“Եվրոպական դատարանում հայցի քննարկման արդյունքում 15.05.2012թ. ՄԻԵԴ-ը կայացրեց որոշում, որով փաստեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները Կոնվենցիայի 10, 11, 13, 15 և 3-րդ արձանագրության 1-ին հոդվածների ենթադրյալ խախտման մասով ամբողջությամբ անհիմն են և այդ հիմքով եվրոպական դատարան բոլոր պահանջները ճանաչեց անընդունելի”,- “Փաստինֆո”-ի հետ զրույցում ասել է Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով […]

Օսկանյանի արժեքը` ըստ Գալուստ Սահակյանի /վիդեո/

՛՛ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը խորացրեց, կասկածները ավելացրեց՛՛,-այսօր ասուլիսին նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Օսկանյանի թեմային: Նա նշեց, որ ԱՄՆ-ի դեսպանների կողմից երբևէ նման հայտարարություն չէր արվել, սակայն հիմա արվեց, և դա արդեն կասկածի տեղիք է տալիս: Սահակյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Օսկանյանի գործը իրավական հարթության մեջ պետք է […]

Որդուց լքված 76-ամյա կնոջից հրաժարվում են բոլորը

“Առաքելություն Հայաստան” բարեգործական միջազգային կազմակերպությունը հրաժարվել է 76-ամյա Ռոզա  Դավթյանին տեղափոխել Արծվանիկի տարեցների կենտրոն: Հիշեցնենք, որ օրեր առաջ  Ռոզա Դավթյանի ճակատագրին անդրադարձել էր Henaran.am-ը: Վերջինիս որդին տաքսիով ոտքը կոտրած մորը Էջմիածնից ճանապարհում է Կապան: Տիկին Ռոզան 25 օր է Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում է: Բժիշկների որդին ասել է, որ հրաժարվում է մորից: Իսկ կնոջը […]

Քրգործ “Արարատ”-ի դեմ. Ժամանակ

Հատուկ քննչական ծառայությունում նոր քրգործ է նախապատրաստվում ամերիկահայ գործարար, “Արարատ” ֆուտբոլային ակումբի նախագահ, “Արցախ”  բանկի 40 տոկոս բաժնետեր Հրաչ Կապրիելյանի դեմ։ Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը։ Վերջինս նախօրեին հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում  քննվում է եւս մեկ գործ ամերիկահայ գործարարի դեմ, ըստ որի ամերիկահայ գործարարը ֆինանսական խնդիրներ եւ չվճարված պարտքեր ունի ԲՀԿ-ական պատգամավոր […]

Գոմեշի մսով մեղադրյալը կխոսի. Հայկական ժամանակ

Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը սեպտեմբերի 29-ին կալանավորվեց բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, պատրաստվում է “մանրամասն ցուցմունք տալ եւ ամեն ինչ պատմել”: Այս մասին երեկ “Հայկական Ժամանակ”-ի թղթակցին հայտնել է Օհանջանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Բնականաբար, Օհանջանյանը պատմելու շատ բան ունի, քանի որ հենց ինքն է այն […]

Անժելայի “տղամարդը” լռում է

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 18-ին պիտի շարունակվեր “Ուր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի հայցի դատաքննությունն ընդդեմ Կարեն Արայանի: Նա  մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ: Կարեն Արայանը չի ընդունել մեղադրանքը, եւ դատարանին ասել է, […]

Դատախազությունը ՏՄՊՊՀ-ից պահանջել է առողջապահական հիմնարկներում հայտնաբերված խախտումների փաստաթղթային հիմքերը

ՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 17-ին ստացվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ գրություն՝ պետական գնումների շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատությունների կողմից՝ իրենց կարիքների համար դեղորայքի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների ուսումնասիրության արդյունքների մասին: “Փաստինֆո”-ին, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն ասել է, որ ըստ հանձնաժողովի՝ թվով 92 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի