17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արտասվելով դիմեց Henaran.am-ին. ոստիկանները չէին ներկայանում

Քիչ առաջ արտասվելով Henaran.am-ի խմբագրություն մտավ մի երիտասարդ: Նա հուզված էր: Առաջին բառերը, որ արտաբերեց ՛՛գայիշնիկն՛՛ էր: Ի՞նչ է եղել, ի՞նչ են արել: Մեր առաջին արձագանքը բացասական էր՝ ՛՛տեսնես այս օրով ինչ օյին են բերել խեղճ վարորդի գլխին՛՛: Հաճելիորեն զարմացանք, երբ Արմեն Ղամբարյանը ներկայացրեց իր պատմությունը: Որոշեցինք տեղ հասցնել նրա շնորհակալությունը՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Մովսես […]

՛՛Հոկտեմբերի 27-ից՛՛ հետո այդ մասին Կարեն Դեմիրճյանի կինն ասել է Քոչարյանին /վիդեո/

Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպանն անդրադարձավ նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը “Հոկտեմբերի 27-ին անդրադառնալիս վերլուծական ճանապարհով եմ գնացել եւ նշել, որ դա  մտադրված սպանություն էր, ոչ թե հեղաշրջում: Դա իմ համոզմունքն է, ես  փաստեր չունեմ մեկին մեղադրելու համար եւ համաձայն չեմ նաեւ այն մոտեցմանը, երբ որպես այս […]

Երեւանի նոր ոստիկանապետն ուշագրավ անցյալ ունի

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր Ֆեյսբուքյան հանրագրում Երեւանի նոր ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նշանակման առիթով գրում է. “17. Դիմողը հայտնում է նաեւ, որ … այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ] լքեցին սենյակը [ոստիկանության տարածքում], մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը մտավ սենյակ եւ սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետեւ իր ձեռքերը ձեռնաշղթաներով […]

Տիգրան Սարգսյանը տեղյա՞կ է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է ձայնասկավառակներ արտադրող ընկերությունների աշխատանքը, նախարարությունը շրջանցում է ԱԺ-ի ընդունած օրենքը` նպաստելով մենաշնորհի զարգացմանը: Այս ոլորտը կառավարվում է “դաբրոներով”: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարարը տեղյա՞կ են` ինչ է կատարվում այս նախարարությունում, ինչպես են գործում “ներքեւներում”: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը խոչնդոտում է ընկերությունների աշխատանքը: Այդ մասին այսօր […]

Արմեն Մարտիրոսյանի միջադեպի բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն համաչափ պատասխանատվության. օմբուդսմեն

2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական իրավական խնդիր՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում: Ստորև ներկայացնում ենք այս խնդիրների վերաբերյալ Պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականները.    Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպ   […]

Կադրերի ռեզերվ ուղարկեց Ներսես Նազարյանին

Ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը նշանակվել է Երևանի ոստիկանության պետ: Տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:  

Վլ. Գասպարյանը պաշտոնանկ է արել Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, հրամաններ է ստորագրել: ՀՀ Ոստիկանության պետի հրամանով՝ Ոստիկանության Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ազատվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Քրեական […]

4 բանկա խտացրած կաթ, կես կիլո մեղր. ՀՅԴ-ՕԵԿ ՛՛դիլեմա՛՛

ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը արձանագրել  և բարձաձայնել է պարզապես քաղաքացու ահազանգը, առ այն որ ՕԵԿ-ը մտնում է տները և ՛՛1 ձայնի դիմաց առաջարկում 4 բանկա խտացրած կաթ և կես կիլո մեղր՛՛: Իսկ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ դատական պատասխանատվության է կանչելու Արթուր Եղիազարյանին: “ Եթե արդար են, ինչու են ընկնում հիստերիայի մեջ,-հարցնում է […]

Նոր մանրամասներ պատգամավորի որդու վրա ավազակային հարձակման մասին

“Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել”,- ապրիլի 14-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ասել է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ Երեւանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ ս. թ. ապրիլի 14-ի գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում 4 դիմակավորված եւ առայժմ անհայտ անձինք […]

ԿԸՀ-ն պարզաբանում է

Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատը, որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ առանձնացնելը, որոշված է Երևանի քաղաքապետի 05.03.2013թ. թիվ 923-Ա որոշմամբ։ Այս որոշումը հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ. որևէ մեկի կողմից որոշման իրավաչափությունը վիճարկված չէ։ Այս մասին, մասնավորապես, ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանման մեջ: Անդրադառնալով “Համահայկական երիտասարդական ընդվզում” նախաձեռնության հաղորդագրությանը՝ ԿԸՀ-ն նշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի