Պետդեպն անդրադարձել է Հայաստանին` մարդու իրավունքների մասին զեկույցում
Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին ԱՄՆ պետքարտուղարության հերթական զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում խոսվում է մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների, քաղաքացիական իրավունքների, կոռուպցիայի, կառավարության թափանցիկության, չարաշահումների, թրաֆիքինգի, աշխատողների իրավունքների մասին:
Զեկույցը կազմած պետքարտուղարության մասնագետները նշում են, որ 2012-ին մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խախտումներն են եղել` մասնավորապես ընդգծելով, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններն ընթացել են մի շարք խախտումներով, որ պետական ռեսուրսներն օգտագործվել են իշխող կուսկացության օգտին, կաշառքի եւ մարդկանց ձայները “գնելու” մասին հավաստի տեղեկություններ են ստացվել, իսկ բողոք-դիմումները հարկ եղածի պես չեն քննվել:
Մարդու իրավունքների խախտումների թվում նշվում են նաեւ բանակում խաղաղ պայմաններում գրանցված կասկածելի մահերը, ավագ զինծառայողների կամ սպաների դաժան վերաբերմունքը նորակոչիկների նկատմամբ: Խոսվում է նաեւ առանց հիմնավոր մեղադրանքների մարդկանց ձերբակալությունների եւ հարցաքննությունների ժամանակ քաղաքացիներին ծեծի ենթարկելու, բանտերի հակասանիտարական վիճակի եւ գերծանրաբեռնվածության մասին:
Ինչ վերաբերում է 2012-ին մամուլի վիճակին, զեկույցում նշվում է, որ խորհրդարանական ընտրություններին նախորդած փուլում ԶԼՄ-ներ բազմակողմնի են լուսաբանել քաղաքական իրավիճակը, իսկ ահա ընտրություններից հետո նվազել է օբյեկտիվ լուսաբանումը:
Անդրադարձ է կատարվում նաեւ նրան, որ խտրականության են ենթարկվել հասարակութնան մի շարք շերտեր` սեռական եւ կրոնական փոքրամասնությունները` նաեւ զինովորական եւ բանտային իշխանության կողմից, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ: