26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Գալուբոյ, ծիտո”. 8 անգամ փոխել է դպրոցը

 “19-ամյա մի տղա ուսումնական գործընթացի ընթացքում ութ դպրոց է փոխել, որովհետեւ դասընկերների վերաբերմունքը նրա հանդեպ ծաղրական է եղել` կանացի համարվող ժեստերի, բարակ ձայնի պատճառով: Նրան անգամ աղբամանի մեջ են գցել, թքել վրան եւ ծեծել, ասել ՛՛գալուբոյ ծիտո՛՛:

Մեկ այլ դեպքում երիտասարդ աղջիկ, ով գեր է եղել, դասընկերների համար նվաստացման “օբյեկտ” է հանդիսացել: Նրան, օրինակ, կոնֆետ են տվել եւ ասել` “առ կեր, չաղո … սոված կլինես””,-այս մասին ապրիլի 19-ին “Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք” ՀԿ-ի ծրագրերի համակարգող, սոցիալական աշխատող Նվարդ Մարգարյանը պատմեց լրագրողներին:

“Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, խտրականությունը, բռնությունը միայն ուսումնական հաստատությունների խնդիրը չէ, այլ յուրաքանչյուրի, քանզի մեր ընկերները եւ բարեկամներն այդ ամենի մասն են կազմում”,-ասաց Մարգարյանը:

Հոգեբան-թերապեւտ Նարինե Հովակիմյանը առաջարկում է դպրոցների ուսուցիչներին քննարկել նմանատիպ երեւույթները, համատեղ մշակել կանոններ` ծաղրը սովորական կատակից տարբերելու եւ ուսուցչին կամ տնօրենին խնդրի մասին անոնիմ կերպով հայտնելու շուրջ:

“Կանանց ռեսուրսային կենտրոնի” հոգեբան Էլվիրա Մելիքսեթյանն էլ խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է հաղթահարել արաժանապտվությունը նսեմացնող վերաբերմունքը:

Տեսահոլովակների ցուցադրությունից հետո մասնակիցները լռեցին բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն խոսելու իրենց նկատմամբ կիրառված խտրականության դրսեւորումների մասին:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ