21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Արտաշատի քաղաքապետի որդուն

ՀՀ նախագահի ընտրություններում թիվ 17/05 ընտրական տեղամասում ընտրական խախտումների գործով  ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Սերգեյ Մուրադյանին:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-153-րդ հոդվածով՝ Ընտրության մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և Մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելը:

Ըստ նախաքննական մարմնի Ս.Մուրադյանն է եղել այն անձը, ով տեղամասում բռնություն է գործադրել դիտորդ Նարինե Իսմայիլի նկատմամբ, բռնել նրա ձեռքերը, զրկել  շարժվելու, լուսանկարելու, տեսաձայնագրելու հնարավորությունից՝ այդպիսով խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը և օժանդակելով մեկ այլ անձի՝ քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ և քվեարկել այլ անձի փոխարեն:

“Փաստինֆո”-ի տեղեկություններով, Սերգեյ Մուրադյանը Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդին է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ