26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Տատիկը փող էր ուզում /վիդեո/

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 8/20 ընտրատեղամասում ժամը 16:00-ին ոչ մի ընտրող չկար: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Ասատրյանը նշեց, որ առավոտյան է ակտիվ հոսք եղել, նաեւսովորաբար երեկոյան է ակտիվ լինում հոսքը: Ասաց, որ խախտումներ չեն արձանագրվել, և ամեն ինչ նորմալ է ընթանում:  Հանձնաժողովի ԲՀԿ-ական ներկայացուցիչը Henaran.am-ին պատմեց, որ զվարճալի դեպքեր են գրանցվել:  ”Մի […]

Վերջը իրար ծեծեցին /վիդեո/

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի եւ ընտրատեղամասի հանձնաժողովի  ՀՀԿ–ական նախագահ Սամվել Զախարյանի միջեւ: ”Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ` հանձնաժողովի նախագահի խոսքով` Ջիվան Պողոսյանը առավոտից մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս եւ չի քվեարկել, Զախարյանը նրան դուրս է հրավիրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: Սամվել Զախարյանը նշեց նաեւ, որ թեկնածուն […]

Պարտվողական տրամադրությունները

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Հաշված ժամեր են մնացել մեր այս արդեն կարելի է ասել խայտառակ ընտրությունների ավարտին,հերթական անգամ իշխող կուսակցությունը ապացուցեց,որ անկարող է Հայաստանում կազմակերպել արդար և ազատ ընտրություններ:Անձամբ եղել եմ բազմաթիվ տեղամասերում և տեսել այն ամենը ինչ ամբողջ համացանցում այս պահին քննարկվում է:90- ականներ հիշեցնող այս ընտրությունների հետևանքները […]

Մի քեֆ, մի ուրախություն … քաղաքապետ են ընտրում /վիդեո/

Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող 8/21 ընտրատեղամասում թանաքի հետ կապված խնդիր չի եղել, սակայն քանի որ բավական ահազանգեր են եղել, որ թանաքն անհայտանում է, հեղուկն ավելացվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Երվանդ Մխիթարյանը: Նա ցույց տվեց թուղթ, որը  վաղ առավոտյան կնիքվել է և 16:00-ի դրությամբ չէր ցնդել:  Մխիթարյանը վստահեցրեց, որ ընտրությունները […]

Որ կնոջս հետ լինեմ, կգաք անկողնում էլ կնկարեք… /վիդեո/

Երևանի Մալաթիա-Սեթաստիա վարչական շրջանի ` կարելի է ասել ընտրական օրվա ամենասկանդալային 8/08 ընտրատեղամասում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայտնվելուց ու հորդորներ տեղալուց հետո էլ ընտրությունը հանդարտ չընթացավ: Հանձնաժողովի անդամները բարձարաձայն շարունակում էին գոռգոռալ, արհամարհական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների ու դիտորդների նկատմամբ: Լրագրողները նկատեցին, որ ”Առաքելություն” կուսակցության ներկայացուցչին մոտենում է վստահված անձանցից մեկը և նրանք միասին […]

Ջան, մարտի են նետվում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կանայք /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Երեւանի թիվ 9/11 տեղամասում Երեւանի ավագանու անդամների ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորզիոնականում գտնվող, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը խոչընդոտեց հանձնաժողովի աշխատանքը իր խոսքով` պատշպանելով այդ տեղամասում ԲՀԿ-ի վստահված անձի` տիկին Ջուլիայի շահերը:  Վերջինս ընդմիջման գնաց եւ վերադառնալուց հետո սկսվեց մենամարտը նրա եւ հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովի […]

Ոստիկանությունը բերման է ենթարկել

Henaran.am -ի թղթակցի հաղորդմամբ` քիչ առաջ Ներքին Չարբախում 12/18 և 12/19 ընտրատեղամասերում միջադեպ է գրանցվել: 3 մեքենաներից՝ 2 “PRADO” և 1 “TOYOTA COROLLA”,  բաղկացած շարասյունը կանգ է առել ընտրատեղամասերի մոտ, մեքենաներից իջել են սպորտային կազմվածքով տասնյակից ավել երիտասարդներ, որոնք եկել էին “դուխ” տալու ԲՀԿական թեկնածու Շառոյան Սամվելին: Երթևեկության կանոնները խախտելու համար ոստիկանությւոնը 3 մեքենաները տարել […]

Ծերերն էլ` բաց քվեարկություն

Henaran.am-ի խմբագրություն զանգահարած տիկինը վրդովված նշեց, թե այն տեղամասում, որտեղ ինքն է քվեարկում “խայտառակ վիճակ ա: Չեն էլ ամաչում, էս ինչ ա կատարվում, էս ինչ են անում … բացահայտ բաց քվեարկություն ա “: Մեր հարցին` ում օգտին են քվեարկում, պատասխանեց` “Բարգավաճի”-ի :  Տիկնոջ պնդմամբ` խոսքը Մալաթիա Սեբաստիայում` 7/15-ի մասին է: Ասաց` “ծերանոցի բնակիչներին են բերում […]

Henaran.am-ի թղթակցին չէին գրանցում. կրկնակի քվեարկություն /վիդեո/

Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում տեղակայված 8/09  ընտրատեղամաս այսօր կրքերը թեժ էին: Henaran.am-ի թղթակիցը ականատես եղավ, թե ինչպես են հանձնաժողովի անդամները վիճում դիտորդներից մեկի հետ: Վերջինս պահանջում էր արձանագրել, որ րոպեներ առաջ ընտրողներից մեկը եկել է ու ցանկացել երկրորդ անգամ քվեարկել: Երբ դա նկատել է հանձնաժողովի անդամը, ընտրողը շտապ հեռացել է: Դիտորդ Կարեն Հարությունյանը պահանջում էր հանձնաժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված