10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր ազիիիիիիիիզ քուր ջան…/վիդեո/

Ֆեյսբուքյան օգտատեր Ռուզաննա Գրիգորյանն իր էջում գրել է.

“Երեկ 8/08 եւ 8/09 տեղամասերում վերջապես խորապես զգացի “քերթողահոր” “գաղջ” բառի իրական իմաստը: Մեզ մոտ կարգին գաղջ էր: Հանրապետականները ներկայացան իրենց ամբողջ “քուչայական” հմայքով: Դիմեցին բոլոր մեթոդներին՝ խոչընդոտելու դիտորդների եւ լրագրողների աշխատանքները: Մի պահ էլ մեզ այցելել “Մալաթիա-Սեբաստիա” համայնքից պր. Լֆիկ Սարգսյանը: Հանդիպումն անցավ հարգալից մթնոլորտում: Պարզապես այդպես էլ չհասկացանք ինչ լիազորությունների շրջանակում էր նա իր “տղերքին” ցուցումներ տալիս՝ չլինելով ընտրատական հանձնաժողովի անդամ կամ նախագահ: Ով գիտի մարդը իրա տանը տապչկեքը հանած, հանգիստ բազմոցին սուրճ էր խմում, զանգում են ամեն մանրուքի համար, դիվադարար անում: Ախր սրանից ինչքան ժամանակ առաջ քերթողահայրն ասել ա. սիրուն չի, այ մարդ սիրուն չի: Ամեն մարդ էս երկրում պիտի զբաղվի իր գործով: 

ՀԳ: իդեպ, Ալեքսանյանի հեռանալուց մի տաս րոպե հետո ինչ-որ մեկի հեռախոսը փոխանցում են ինձ: Լսում եմ
– Մեր ազիիիիիիիիզ քուր ջան: Քեզ հետ խոսում ա բարգավաճի ավագանու ընտրացուցակի անձը: Մենք ենք խնդրել, որ պր Ալեքսանյանը գա ձեզ մոտ, որովհտեւ առավոտից իմացանաք ձեզ նեղում են: Ձեզ համար ա եկել, որ ձեզ պաշտպանի: Հիմա սիրուն բան չստացվեց, ախպերականով խնդրում եմ, որ էդ կադրերը ջնջես: 
Ձանձրալի պատասխան իմ կողմից իմ աշխատանքային պարտավորությունների եւ տեսանյութերի պայմանագրային պարտավորություններիս վերաբերյալ: Շատ ճանձրալի պատասխան: Այնինչ սիրտս ուզում էր բղավել – ասա, իմ թագավոր ախպեր ջան”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ