14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մի քիչ առաջ ճղղում էիր. միջադեպ ձայների հաշվարկի ժամանակ /վիդեո/

Երևանի թիվ 1/17 ընտրատեղամասում երեկ ձայների հաշվարկի ժամանակ միջադեպ գրանցվեց: Նախքան կսկսվեր հաշվարկը, ՀՅԴ ներկայացուցիչը պահանջեց ”Էրեբունի” Հ/Կ դիտորդին սեղանի մոտ չնստել և վայր դնել գրիչը: ”Գնացեք այն կողմ նստեք, դուք գործ չունեք այստեղ, պիտի հեռու նստեք”,-պահանջեց կինը: Մի շարք հորդորներից հետո դիտորդը հեռացավ սեղանից և նստեց քիչ այն կողմ: 

Վերահաշվարկի ժամանակ դիտորդը նկատեց, որ սեղանի մոտ վստահված անձ է գտնվում և նետեց ՀՅԴ-ական տիկնոջը:

”Բա ի՞նչի չես բան ասում, մի քիչ առաջ ճղղում էիր”: ”Նորմալ խոսա”,-պահանջեց նա: 

Հանձնաժողովի նախագահը հանդարտացրեց կրքերը` ասելով.

”Առավոտվանից շատ ջերմ, շատ բարի մթնոլորտում աշխատել ենք, նորից շարունակենք”:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ