07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախկին մարզպետը հերքում է` ինչ քրեական գործ

”Այդ լուրերը տարածվում, տարածվում են, չե՞ք հոգնում անընդհատ տարածելուց, հարյուր անգամ հերքել եմ, ոչ, ոչ այդպիսի բան չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ, Երևանի ավագանու ընտրություններում  ԲՀԿ համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականոը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել:

”Հարյուր անգամ հերքվել է, ես էլ ամեն օր բոլորին մեկնաբանում եմ”,-ասաց:

Նշենք, որ մամուլում արդեն տևական ժամանակ է, որ խոսվում է Բագրատյանի կողմից կատարաված հանցանքի մասին: Խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին։ Տեղեկությունների համաձայն` մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։

Իսկ այսօր լուր տարածվեց, որ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ