11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեկ օր է աշխատանքի է ընդունվել` ընտրություն է լուսաբանում /վիդեո/

Մայիսի 5-ին թիվ 1/17 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը նկարահանում էր մի երիտասարդ: Henaran.am-ի հետ զրույցում նա ներկայացավ, որպես ”Կենտրոն” Հ/Ը աշխատակից, որի անցաթղթի վրա գրված էր Գևորգ Պառավյան, օպերատոր:

Մեզ նա պատմեց, որ մեկ օր առաջ է աշխատանքի ընդունվել: Ով է աշխատանքի ընդունել հարցին, չպատասխանեց, ասաց` հետո կասի: Մեկ օր է աշխատանքի ես ընդունվել եւ արդեն ընտրություններ ես լուսաբանում, հարցրինք “լրագրողին”:

“Հա, ինչ կա որ”,-մոտավորապես այս կարգի պատասխան ստացանք` այնպես, ինչպես ներկայացան հարյուրներով լրագրող-օպերատորները` մայիսի 5-ին ընտրության ընթացքին ԲՀԿ ներկայացուցիչների հետ  ուս-ուսի տված: Նրանք բոլորը նկարահանումներ էին անում փոքրիկ սիրողական տեսախցիկներով, որոնք Հ/Ը-ներում չեն օգտագործվում:

Փորձեցինք ընտրական նոր տեխնոլոգիայի կիրառման արդյունքների շուրջ զրուցել ”Կենտրոն”-ի լրատվական բաժնի տնօրեն Իվետա Տոնոյանի հետ, հասկանալու` ինչ ես ֆիքսել ԲՀԿ-ի հազարավոր տեսախցիկները ընտրություններին: Իվետա Տոնոյանը խորը անհասանելի է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ