03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մոսկվայի մետրոյում կրակել են դաղստանցու վրա /վիդեո/

Օրերս Մոսկվայի մետրոյում տրավմատիկ ատրճանակից կրակել են ուղեւորներից մեկի վրա: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ուղեւորներից մեկը ձեռքի շարժումներով ինչ-որ բան բացատրում վագոնի վերջում կանգնած մի տղամարդու: Այդ տղամարդը մոտենում է, որից հետո կրակում են նրա որովայնին, ապա նաեւ գլխին, գրում է topnews.ru-ն: Հանցագործները վագոնը լքում են հենց առաջին կայարանում: Տեսանյութում հստակ երեւում է […]

Սփյուռքահայ գործարարը դատի է տալիս Հայաստանի կառավարությանը

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը հայց է ներկայացնում ԱՄՆ-ում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն /ICSID/ ընդդեմ ՀՀ կառավարության: “Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գործարարն ԱՄՆ-ից տեսակապի միջոցով այս մասին տեղեկացրեց լրագրողներին։ Նա նշեց, որ թեեւ դա իրեն ցավ է պատճառում, սակայն ինքը չի վստահում ՀՀ իրավական համակարգին: “Ես կառավարությունից պահանջելու եմ […]

Բիբին հեռացիր. ՀԷՑ-ում աշխատողները փոխարինվել են հաշվիչներով

Զանգվածային կրճատումներ են տեղի ունենում “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունում: Ըստ էության հայ էներգետիկները մնում են առանց աշխատանքի։ Օրերս 41 մարդ զրկվել է աշխատանքից: Այսօր “Նոյան տապան” մամուլի կենտրոնում կազմակերպված քննարկմանը ներկա էին ընկերության աշխատակիցները: Առաջատար ճարտարագետ Վալերի Սարգսյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ գործարանում կատարված բարեփոխումները բերել են մասնագետների կրճատման: “Եթե դիտարկենք խնդիրը ուղղակի բարոյալքման տեսակետից, […]

ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը ոստիկանությունում

Նոյեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի գլխավորած պատվիրակությանը:  Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը համակողմանիորեն ներկայացրեց ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրներն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ արվեց ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման […]

Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել ՛՛Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքի և ՛՛գենդեր՛՛ տերմինի շուրջ ձևավորված իրավիճակի նկատմամբ և ընդունել համապատասխան հայտարարություն: 1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն […]

Դժգոհում են

ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ըստ մեր աղբյուրների, աշխատում է մինչեւ ուշ երեկո, նույնիսկ մինչեւ կեսգիշեր, ինչը լուռ բողոքի ալիք է բարձրացրել աշխատակիցների մոտ: Նրա կարգադրությամբ դատախազության բոլոր աշխատակիցները մնում են շենքի ներսում այնքան, մինչեւ Կոստանյանը տուն չգնա: Դատախազը իր այս նորամուծությունը պատճառաբանել է որպես աշխատանքի արդյունավետության բարձրացում: Նա նաեւ հուսադրել է աշխատակիցներին՝ ասելով, որ դա […]

Հարձակվել է բժշկի վրա ու սկսել հարվածել կրծքավանդակին ու գլխին

Ցավալիորեն հաճախակի են դառնում դեպքերը, երբ մեզանում ոտնձգություն ու բռնարարք է կիրառվում բուժաշխատողների նկատմամբ: 2013թ.-ի նոյեմբերի 21-ին, ժամը 00։53-ին Սասունցի Դավիթ նրբանցք 35ա հասցեից Շտապբուժօգնությունե ՓԲԸ 1-03 ծառայությունում Սրբուհի Տոնիկյանի անվամբ գրանցվել է N 71 կանչը (Ս.Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է և բազմիցս է դիմել շտապբուժօգնության ծառայությանը, ախտորոշվում էր թոք-սրտային անբավարություն)։ Կանչի պահին թ.4 ենթակայանում և […]

Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից.Ստյոպա Սաֆարյան

“Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը անփոփոխ թողնելուն` իր ֆեյսբուքում գրառում է արել. ԿՈՉ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ. Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից Այսօր Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի դատական լսման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի կայացրած վճիռը Վարդան Պետրոսյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին […]

Էս ո՞ր դարն է. Հայկական ժամանակ

Հայկական ժամանկը գրում է, որ Սերժ Սարգսյանին կից սահմա­նադրական փոփոխությունների հանձնաժողովից որեւէ հարցի պատասխան ստանալու համար, պարզվում է, երկար օրերով սպա­սել է պետք: Նախ, անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել արդա­րադատության նախարարի մամու­լի խոսնակին, ով այդ հարցումը ու­ղարկում է Սահմանադրական դա­տարան, ՍԴ-ն էլ հարցումն ուղար­կում է բարեփոխումների հանձնա­ժողով, որտեղից հարցումը հաս­նում է հանձնաժողովի քարտուղա­րություն: Քարտուղարությունն էլ […]

Խաչիկյանին թողնելու են Պապոյանի՞ն

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը արդարադատության խորհրդի որոշմամբ նշանակվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինիս վարույթում հնչեղություն ունեցող երկու գործ է՝ “Բանդայի” եւ սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործը: Արդյո՞ք կավարտվի Պապոյանն այս գործերի քննությունը: Henaran.am-ի աղբյուրները նշեցին, որ նախ Պապոյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի