04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից.Ստյոպա Սաֆարյան

“Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը անփոփոխ թողնելուն` իր ֆեյսբուքում գրառում է արել.

ԿՈՉ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ. Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից

Այսօր Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի դատական լսման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի կայացրած վճիռը Վարդան Պետրոսյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին վկայեց մի քանի կարեւոր բաների մասին.

1. Վարդան Պետրոսյանի հանդեպ կա բարձր մակարդակում կայացված քաղաքական դատավճիռ, իսկ դատարանների վրա հրահանգ է իջեցված նրա խափանման միջոցը չփոխելու համար: Այսինքն՝ Վարադան Պետորսյանի նկատմամբ իրականացվում է հետապնդում:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի կատարածու դատավորի կողմից Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը կալանքն ընտրելուց հետո նախագահականի մամուլի խոսնակի շուրթերով Սերժ Սարգսյանի «մտքերի» վերծանման հարցոմ թերեւս ամենաճշմարիտը ես եւ մի քանիսը դուրս եկանք. Սերժ Սարգսյանն ասել էր, որ ընդհանրապես երկրում է առկա կալանքի՝ իբրեւ խափանման միջոց վերանայման անհրաժեշտությունը, սակայն դա չի վերաբերվում Վարդան Պետրոսյանին, ում հարցով ինքը չի պատրաստվում միջնորդել: Դա նշանակում էր՝ քննիչ ու դատավորներ ջան, ինչ անում եք՝ ճիշտ եք անում, եւ ես չեմ պատրաստվում միջամտել, շարունակեք նույն ոգով: Եւ վերքաննիչ դատարան ուղերձը կատարեց…

3. Այսօր ցավալի էր տեսնել, որ հասարակությունն անտարբեր է իր երեւելիների ճակատագրի հանդեպ եւ հլու հնազանդ հանձնում է այն մարդկանց, ովքեր տարբերվել են հետուքաբնակ մտավորակններից եւ իրենց արվեստով արտահայտել իրենց ընդվզումը իշխանությաւնների կողմից տարիներ շարունակ հասարակությանը հարստահարելու, խոշտանգելու ու նսեմացնելու դեմ: Մինչդեռ հասարակությունը, որ միշտ տրտնջացել է, թե ինչու իր մտավոականներն իր կողքը չեն կանգնում, պատրաստ չէ անգամ պաշտպանել նույն այդ եզակի անուններին… 

4. Դատական երկու ատյաններում համանման վճիռների ընդունումը նշանակում է, որ այդ երկու վճիռների «օրինականությունն» ապացուցելու համար Վարդան Պետրոսյանի համար հետագայում արձակվելու է մեղադրող դատավճիռ եւ հիմիկվանից թող ոչ մեկ հույս չունենա, որ ավտովթարի գործով դատաքննությունը անաչառ է լինելու: Այլապես իշխանությունները չեն կարողանալու հանրությանը «ապացուցել», թե այս օրերին Վարդան Պետրոսյնաիի նկատմամբ խափանման միջոցը ճիշտ են ընտրել: Իշխանությունը որոշում է ընդունել նստեցնել Վարդան Պետրոսյանին ու պատժել Հայաստանում «մտավորական այլախոհությունը»՝ ի դեմս Վարդան Պետրոսյանի: 

Ստեղծված իրավիճակը հարկադրում է, որ մենք անցնենք էֆֆեկտիվ ու նախահարձակ քայլերի, որի նախագիծ եմ ներկայացնում բոլոր ծահագրգիռ անձանց քննարկմանը՝ լրամշակումների ու առաջարկների հավաքագրման նպատակով.

1. Փչացնել Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Արդարադատության նախարարի բոլոր այցերը արտերկիր եւ երկրի ներսում. այս առումով արտերկրում ու տարբեր քաղաքաներում ապրող մեր հայրենակիցները պետք է նրանց մշտապես դիմավորեն հավուր պատշաճի: Թող ոչ մեկ հայրենասիրությունից այլեւս վայրահաչ չտա. մենք պետք է փրկենք ՀՀ քաղաքացուն ու մտավորականին հաշվեհարդարից: 

2. Հենց հիմիկվանից պետք է Վարդան Պետրոսյնաի իրավունքների խախտման ահազանգեր հնչեցվեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու հաստատությունների առջեւ. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար, ԵԱՀԿ, Human Rights Watch, Article 19, Amnesty International եւ այլք,

3. Բողոքի ցույցեր Հանրապետության քաղաքային բնակավայրերում՝ Գյումրի, Երեւան, Վանաձոր եւ այլուր՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի: 

4.Հայտնի դեմքերի ներգրավում պայքարում՝ թե օտարեկրացի /որ ճանաչում են Վարդան Պետրոսյանին, ինչպես օրինակ Շառլ Ազնավուրը/, թե տեղացի անվանիներ, մարդաշատ ֆորումների կազմակերպում ու հայտարարությունների ընդունում:

5. Ինֆորմացիոն դաշտում ավտովթարի եղելության ներկայացում վերլուծությունների, օպերատիվ տեղեկատվության միջոցով եւ քննիչի, դատավորների ստորագույն արարքների մերկացում:Հասարակական ակցիաներ այդ մարդկանց գործունեության մասին հանրությանն իրազեկելու մասին:

6. Ամենակարեւորը՝ հոգատար վերաբերմունք զոհ տված ընտանիքի հանդեպ՝ նրանց շահագրգռելով ճշմարտությունը բացահայտելու հարցում, թույլ չտալ, որպեսզի այդ ընտանիքին իշխանություններն ուղղորդեն Վարդան Պետորսյանի ու նրա ընտանիքի դեմ, ինչը արեցին ավտովթարի սկզբից.

Այս բոլոր նպատակները իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղխել համակարգող մարմին՝ արտերկրում ու Հայաստանի մարզերում իր բջիջներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ