05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ժիրայր Սեֆիլյանին կարտաքսեն Հայաստանից՝ Քեսաբին օգնելու համա՞ր

ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ   Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սէֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել: Նրա խոսքով՝ Ժիրայր Սէֆիլյանը Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում և, եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից: Ընդ որում՝ […]

Բայց ես երբ եմ պարտվել. Սուրիկ Խաչատրյանը Գորիսի ընտրություններն ավարտված է համարում /վիդեո/

Հանրապետական կուսակցության 15-րդ հերթական համագումարին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններից` հայտարարեց, որ ընտրություններն արդեն ավարտված է համարում։ Նշենք, որ 4 թեկնածուներից մնացել են երկուսը, որոնցից Վաչագան Ադունցը համարվում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը։ Սուրիկ Խաչատրյանը, սակայն հերքեց այս տեսակետը և ասաց, որ Ադունցը բոլորի թեկնածուն է: ”Նա բոլորիս […]

Ձերբակալվել է հայազգի ”օրենքով գող” Արտյոմ Սարատովսկին /վիդեո/

Ռուսական Прайм Крайм-ը հայտնում է, որ ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են հայազգի օրենքով գող 36-ամյա Արտյոմ Սարգսյանին (Արտյոմ Սարատովսկի): Աղբյուրը տեղեկացնում է, որ նրան ձերբակալել են Մերձմոսկվայում: Նրա մոտ հայտնաբերվել է հերոին: Վանաձորի նախկին բնակիչը ՛՛օրենքով գող՛՛ է կնքվել նախորդ տարի Թուրքիայում: Հայտնի է, որ նա հակասություններ է ունեցել ՛՛օրենքով գող՛՛ Արա Մուրադյանի հետ, ով հանդիսանում […]

Մանկական պոռնոգրաֆիայի գործով ձերբակալվել են ոստիկանության սպան եւ հոգեւորականը

ԱՄՆ-ում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեղադրանքով ձերբակալվել է 70 մարդ: Ամերիկյան իշխանությունները հայտնում են, որ ձերբակալվածների թվում են նաև հոգեւորական, ոստիկանության սպա և ինքնաթիռի օդաչու: BBC-ն հաղորդում է, որ հետաքննությունը տևել է 5 շաբաթ: Առգրավվել է ավելի քան 600 համակարգիչ և հեռախոս:

Քննչական կոմիտեի համար են նախապատրաստում

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Երևանի Մամիկոնյանց փողոցում վարչական մասնաշենքի հիմնանորոգման նպատակով բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 27 միլիոն 500 հազար դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ տարածքը Քննչական կոմիտեի շենքի համար է վերանորոգվելու:  

Կրակոցներ սրճարանի հարեւանությամբ. գործարարը մահացել է հիվանդանոցում /վիդեո/

Մայիսի 21-ին երեկոյան Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում` սրճարանի հարևանությամբ կրակել են գործարար, 3 շուկաների սեփականատեր Սերգեյ Բրուդնիի ուղղությամբ: Այդ պահին Բրուդնին հանդիպման էր՝ գործընկերոջ՝ Եվգենի Ռեմեզովի հետ: Բրուդնին վիրավորվել է մեջքի և պարանոցի շրջանում: Ծնոտի շրջանում վիրավորվել է նաև Ռեմեզովը: Սերգեյ Բրուդնին մահացել է հիվանդանոցում, իսկ Ռեմեզովը ենթարկվել է վիրահատության: Ենթադրվում է, որ կրակել են շենքից:

Վարչապետը՝ Գորիսի ընտրություններից

՛՛Որևէ միջամտություն չի եղել և ինձ համար միևնույն է, թե մեր բնակչությունը ում կընտրի կամ որ թեկնածուին կընտրի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե ինքը միջամտել է Գորիսի քաղաքապետի ընտրություններում ընթացող պայքարին և այդ պատճառով էլ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ են հայտնել: Հարցին, թե բացառում է, որ Սուրիկ Խաչատրյանը […]

ՄԻՊ-ը կրկին հորդորում է դատական դեպարտամենտին

Դատական դեպարտամենտը, արձագանքելով ապօրինի գանձումների վերաբերյալ Օմբուդսմենի հայտարարությանը,  հերթական անգամ երկարաշունչ նախադասությունների ու բառակույտի ներքո փորձել է թաքցնել ճշմարտությունը: Մենք շատ պարզ եւ մատչելի ներկայացրել ենք, որ  ապօրինություն է պետական տուրք գանձել այն դեպքում, երբ դա սահմանված չէ Պետական տուրքի մասին օրենքով: Մինչդեռ դատական Դեպարտամենտը, որոշակի դիտավորությամբ,  շփոթում է “պետական տուրքի” եւ “փաստաթղթերի պատճենահանման համար կատարվող […]

Ինչու է ՀՀԿ-ը դեմ ՀՅԴ-ի նախագծին

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի ու Արմեն Բաբայանի կողմից ներկայացված ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և ՛՛Սահմանադրական դատարանի մասին՛՛ ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Վարման կարգի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ձայն խնդրեց ու ասաց, որ իրենք կարծում են, խնդիրը քննարկման կարիք ունի: […]

Մարզահամերգային համալիրի աճուրդը անօրինական է

Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է եւ իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Մարզահամերգային համալիրի, որպես պատմամշակութային հուշարձանի, փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել.  ԴԱՀԿ-ը հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն: “Բեստ Ռեալթի” ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում`                 25,8 միլիարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված