06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պարզաբանում. շրջանառվող լուրը իրականությանը չի համապատասխանում

Ըստ համացանցում հրապարակված  «Վախենում ենք այս անգամ հայի ձեռքով տուն կորցնենք» հոդվածի` Վարդենիսի տարածաշրջանի Տրետուք համայնքի` Ադրբեջանից բռնագաղթված բնակիչները վկայակոչելով իրենց հասցեներում, որպես սեփականտերեր, 20-25 հոգուց ավելի մարդկանց գրանցելու փաստը`  անհանգստած են և վախենում են կորցնել իրենց տները: Նշվածի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. բնակչության պետական ռեգիստրում  անձանց հաշվառման կարգը կանոնակարգվում է «Բնակչության պետական ռեգիստրի […]

Պահանջում են արդարադատություն եւ հավատում են /ֆոտո, վիդեո/

 Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է Հարսնաքարի գործով 6 ամբաստանյալի՝ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանն ու Բաղդասարյանը, Արթուր Բաբլոյանի բողոքի քննությունը:    Հիշեցնենք, որ  ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան, նրա ընկերներին բռնարարքի ենթարկելու գործով Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 24-ի դատավճռով բոլոր 6 […]

Պատգամավորի փեսայի կալանքը կփոխվի՞ /վիդեո/

Մայիսի 17-ին “Վերնիսաժի” մոտ հնչած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասաց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը կփոխեն: “Միգուցե, նախաքննական մարմինը նման որոշում կայացնի, սակայն այս պահի դրությամբ ինձ որեւէ բան հայտնի չէ այդ մասով: Եվ ես էլ չեմ դիմել այդ հարցով”-ասաց նա: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի  մոտ […]

“Հարսնաքար”-ի գործով վճիռը հասարակական ճնշմամբ էր /վիդեո/

Այսօր՝ հունիսի 3-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվեց Հարսնաքարի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:  Մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, որոշեց “Հարսնաքարի” գործով 6 ամբաստանյալներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին  Արման Բաղդասարյանին , Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Նրանց մեղադրանք է առաջադրվել […]

Ով կվերցնի ՀՀԿ-ի թափուր մանդատը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարտին Սարգսյանի մանդատը, ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի, պետք է վերցնի Վազգեն Կարախանյանը: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ մանդատը կփախնցվի ցուցակի հաջորդ համարին, և շնորհավորեց Մարտին Սարգսյանին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  Հայաստանի առեւտրաարդյունաբերական […]

Երբ և ինչպես դիմել Օմբուդսմենին /վիդեո/

Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումից շուրջ 10 տարի է անցել, սակայն շատերը դեռ տեղյակ չեն՝ որ դեպքերում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ որտեղ է նրա գրասենյակը: Միևնույն ժամանակ, մարդիկ երբեմն հեռավոր վայրերից գալիս են Օմբուդսմենի գրասենյակ և հիասթափությամբ պարզում, որ օրենքն արգելում է Օմբուդսմենին միջամտել տվյալ տեսակի գործերին:   Այսպիսով, մի կողմից Պաշտպանին դիմում են մարդիկ, ովքեր […]

Նախարարությունը կարեւորում է նոտարական համակարգում ներքին մոնիթորինգի անցկացումը

Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը կառավարության օրակարգային խնդիրներից է: “Հանրային վերահսկողության եւ թափանցիկության ապահովում” ծրագրի շրջանակում նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:  Նրա խոսքով՝ նոտարական համակարգը պետք է ունենա գործիքներ ինքնավերլուծության ու ինքնագնահատման համար:  “Նման համակարգերի համար ներքին մոնիթորինգի առկայությունը շատ […]

Էս ինչպես, ոնց անցան օրերը դպրոցական. վերջին զանգը կալանավայրում /ֆոտո, վիդեո/

 “Սա մի օր է, երբ մենք եւս մեկ անգամ պարտավոր ենք վերաիմաստավորել մեր վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Մենք պարտավոր ենք մտածել, հասկանալ՝ արդյոք մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները ունենան ապահով հայրենիք, մեր երեխաներն ապրեն խաղաղ երկնքի տակ եւ ունենան երջանիկ մանկություն”,-“Աբովյան” քրեակատարողական հիմնարկում երեկ՝ հունիսի 1-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա մասնակցեց […]

Մոր եւ տատի պատճառով երկու տարեկան երեխան կմնա միայնակ. նախարարի խորհուրդը /ֆոտո, վիդեո/

“Ես դատապարտյալ եմ, աղջիկս՝ կասկածյալ”,-այսպես պատասխանեց “Աբովյան” քրեակատարողական հիմնարկ այցելած ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին երկու տարեկան Էրիկ Ներսիսյանի տատը, երբ նախարարը հետաքրքրվեց նկարակալի թղթի վրա խզբզող տղայով: Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը նախարարը կալանավայրում էր: Նախարարը տատիկից՝ տկին Լուսինեից հետաքրքվեց, թե ինչպես է անցնում առօրյան: “Ուշադրություն զգում ենք, անուշադրության չենք մատնվել”,-ասաց նա նախարարին: […]

Ջերմուկում վախի մթնոլորտ է. Հրապարակ

Հունիսի 8-ին Ջերմուկ քաղաքի ընտրությունները խոստանում են ոչ պակաս ուշագրավ լինել, քանի որ միմյանց դեմ են դուրս եկել նախկին ընկերները, որոնք հավակնում են քաղաքապետի պաշտոնին. գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և ՛՛Ջերմուկշին՛՛ ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը: Առաջինին Ջերմուկի տեր ու տիրակալ Աշոտ Արսենյանն է պաշտպանում, իսկ երկրորդին՝ մարզպետ Էդգար Ղազարյանը: Ժամանակին երկու թեկնածուները ոչ միայն ընկերներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված