08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անչափահասը բռնաբարել է 4 տարեկան քրոջը

Կոստրոմայում ձերբակալել են 16-ամյա տղայի, ով մեղադրվում է իր4-ամյա քրոջը բռնաբարելու մեջ: Ինչպես պարզվել է, ծնոնղերը մի քանի ժամով փոքրիկին թողել են եղբոր խնամքին, եւ վերջինը բռնաբարել է նրան: Դատարանի որոշմամբ՝ 16-ամյա երիտասարդը 13 ամիս կանցկացնի դաստիարակչական ճամբարում:  

Մեքենան ընկել է 4-րդ հարկի կայանատեղիից. 4 հոգի մահացել է /ֆոտո/

Նախօրեին դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի Լյուբերցի թաղամասում: Ավտոկայանատեղիի 4-րդ հարկից մեքենան ցած է ընկել: Մեքենայում 20-ամյա 4 երիտասարդներ են եղել, որոնք բոլորը մահացել են, հաղորդում է Лента.Ру-ն: Նախնական վարկածով՝ վարորդը սխալ շրջադարձ է կատարել, հարվածելէ պատին ու ցած ընկել 4-րդ հարկից: Երիտասրադներից երեքը տեղում մահացել են, մեկը հիվանդանոցում է մահացել: Դեպքի առթիվ քրեական […]

Տղամարդուն ծեծել են գիտակցությունը կորցնելու աստիճան եւ գցել գնացքի տակ

Իրկուտսկի շրջանում ձերբակալել են մի տղամարդու, ով մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: Նա ծեծել է մի տղամարդու, եւ երբ վերջինը կորցրել է գիտակցությունը, տարել է ու նետել զոհին գնացքի երկաթգծերի վրա: Տղամարդուն փրկել է պատահաբար անցորդը, սակայն մոտացող գնացքն այդուհանդերձ հասցրել է կտրել նրա ձեռքը: Ինչպես պարզվել է, հոկտեմբերի 26-ին հանցագործը, լինելով ալկոհոլի ազդեցության […]

Քրեական գործ է հարուցվել դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշմամբ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:  

Նոր վճիռ Դինքի գործով դատավարությունում

Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթիխմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում Ստամբուլի ծանր հանցագործությունների 5րդ դատարանը նախօրեին որոշում է կայացրել չբեկանել Վերաքննիչ դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ դատավճռի՝ մեղադրյալները, որոնց թվում է նաև Էրհան Թունջելը, կդատապարտվեն հանցագործություն կատարելու նպատակով հիմնված կազմակերպությանն անադամակցելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է թուրքական Սոնդաքիքա լրատվական կայքը: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» խմբագրության դիմաց, 2007-ի հունվարի 19-ին: Սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը 25 տարվա  ազատազրկման դատապարտվեց: Նա որոշակի արտոնություններից  օգտվելով`  կարող է    10 տարի անց հայտնվել ազատության մեջ:  Մյուս ազատազրկման դատապարտվածը Յասին Հայալն է, ում դատարանը ցմահ է տվել: Թեև դատավարության ժամանակ մի շարք սկանդալային վկայություններ եղան, որոնք ապացուցում էին, որ Դինքի սպանության մասին նախօրոք տեղյակ են եղել ոստիկանությունն ու ժանդարմերիան, սակայն ոչ ոք լուրջ պատիժ չկրեց դրա համար: Ավելին, Սամասթի հետ Թուրքիայի դրոշով նկարված թուրք ոստիկանի պաշտոնը բարձրացվեց: Ermenihaber.am

Սառցե բեկորը պոկվել է 5-րդ հարկից ու ընկել սայլակում գտնվող երեխայի վրա /վիդեո/

Օրերս Կիրովում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Փողոցներից մեկում շենքի 5-րդ հարկի պատշգամբից սառցե բեկորը պոկվել է եւ ընկել մանկասայլակի վրա, որում նորածին երեխա է եղել: Արդյունքում նորածինը գանգուղեղի եւ ներքին օրգանների լուրջ վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է LifeNews-ը: Ինչպես պարզվել է, 6 ամսական երեխային տատիկն ու պապիկը հանել են զբոսանքի եւ […]

Վթար Թուրքիայի հանքահորերից մեկում. հանքափորները ջրի ու վտանգի տակ են /ֆոտո/

Թուրքիայում,  հանքավայրերից մեկում դժբախտ դեպք էտեղի ունեցել: Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական ՛՛Ջումհուրիյեթ՛՛ թերթին, նշում է, որ Թուրքիան, դաս չքաղելով 5 ամիս առաջ Սոմայի ողբերգությունից, այժմ մեկ այլ աղետի առաջ է հայտնվել: Էրմենեք  շրջանի Գյունեյյուրթ քաղաքում 375 մ խորության վրա գտնվող ածխահանքերից մեկը ջրով է լցվել:  Ջրի մակարդակը հանքափորում արագորեն բարձրացել է և այս պահին 18  հանքափոր  հայտնվել է ջրի տակ: […]

Երևանում ձերբակալվել է օրենքով գող՝ Զապը

28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ ”Զապ’/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա  ազատազրկման: 20.10.2014  թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից  տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: […]

Ուժայինները 13-ամյա տղային վերածել են լրտես-թմրամոլի /վիդեո/

Ուկրաինացի ուժայինները, օդանավակայանի տարածքում տեղակայված Դոնեցկի ինքնահռչակ պետության բանակին լրտեսելու համար սկսել են օգտագործել 12-13 տաերկան երեխաներին: Օրերս Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերը Ստաս անունով 13 տարեկան երեխայի են հայտնաբերել, ով լրտեսելիս է եղել, հաղորդում է  LifeNews-ը: Երեխան ասել է, որ ինքը չի ցանկացել լրտեսել, սակայն ուժայինները ստիպել են, քանի որ նրա ծնողները նրանց մոտ են: Ուժայինները […]

Հիվանդանոցում ամբոխը Լինչի դատաստանի է ենթարկել անմեղ մարդու /վիդեո 18+/

Տյումենում՝ ՛՛Բաքու՛՛ սրճարանում սպանել են 28-ամյա մատուցողին, իսկ նրա հարազատները հիվանդանոցում Լինչի դատաստանի են ենթարկել 23-ամյա մի տղայի, ով, սակայն, այդ հանցագործության հետ որեւէ կապ չի ունեցել եւ անմեղ է եղել, հաղորդում է Ридус-ը: Ինչպես պարզվել է, սրճարանում երկու ընկերախմբերի միջեւ վեճ է սկսվել, ինչի արդյունքում Միխայիլ անունով մատուցողը ծանր վիրավորվել է: Կռվի մասնակիցներից մեկը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի