08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուսաստանում հայ գործարարը սպանել է ռուս բարձրաստիճան պաշտոնյային /ֆոտո/

Ռուսաստանում՝ Յակուտիայում, նախօրեին ողբերգական միջադեպ է տեղի ունեցել: Որսի ժամանակ սպանվել է Ռուսաստանի միգրացիոն ծառայության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Նիկոլայ Ազարովը, տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Ինչպես պարզվել է, Ազարովը Յակուտիա էր ժամանել մասնավոր այցով։ Որսի ժամանակ Ազարովի ընկերը՝ հայ գործարար Արմեն Զաքարյանը, պատահաբար կրակել է զենքից մեքենայի մեջ, որտեղ գտնվում էր Ազարովը։ Պաշտոնյան մահացել է տեղում։ […]

Սպանություն Շենգավիթում

Նոյեմբերի 6-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտ ընկել և ուշագնաց է եղել մոտ 45 տարեկան Անդրանիկը: Շտապօգնության խումբը նշված հասցեում հայտնաբերել է տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1971 թ. ծնված Անդրանիկ Պարսամյանի դիակը` կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային […]

Կոստանյանը ՛՛տղամարդավարի՛՛ խոստում է տվել. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Մարտի 1-ի զոհերի հարազատներն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ նախօրեին հանդիպել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: 2008-ի Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանն ՛՛Ժամանակին՛՛ ասաց, որ հանդիպմանը Կոստանյանն իրեն ասել է, որ մարտի 1-ի գործը  բացահայտված չէ՝ խոստանալով հարազատներից յուրաքանչյուրին առանձին-առանձին հրավիրել և զրուցել, ծանոթանալ , թե […]

Տանն այդ մասին չի խոսել

Քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը տեղյակ է, որ Գլխավոր դատախազությունը ծառայողական քննություն է սկսել քննչական կոմիտեի աշխատակիցների նկատմամբ: ՛՛Լսել եմ, բայց փաստեր չունեմ, թե ինչ գործողություն է կատարվում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Նշենք, որ սա մեկնաբանվեց նաև որպես ներկա և նախկին գլխավոր դատախազների միջև եղած տարաձայնությունների արտահայտում: Հարցին, թե […]

Դաժան ավտովթարը 7 հոգու կյանք է խլել /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանի Նիժեգորոդսկում դաժան ավտովթար է տեղի ունեցել: Մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի արդյունքում 7 հոգի է մահացել, հաղորդում է Ռուսական առաջին ալիքը: Նախնական տվյալներով՝ վթարը վտանգավոր շրջադարձի վրա է տեղի ունեցել, ավտոբուսի վրա գերաններ են թափվել, ինչի արդյունքում էլ մարդիկ մահացել են: Վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում, եւ դրանից երեւում է, որ ավտոբուսն երկու […]

Մեկնարկում է Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը

facebook սոցիալական կայքում բացվել է էջ՝ ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի: ՛՛Նոյեմբերի 7-ին, ժամը 16:30 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հայկ Կյուրեղյանի գործով առաջին դատական նիստը։  Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին լինել ազատության համար պայքարող քաղաքացու կողքին և պահանջել արդար դատավարություն։ Իրավունք և աջակցություն հիմնադրամ՛՛,-գրված է վերջին գրառման մեջ: Հիշեցնենք, […]

Թրաֆիքինգի գործով դատապարտվել է 28 մարդ

Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրների շարքում: Նման տեսակետ հայտնեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը: “Դա կապված է ոչ թե երեւույթի տարածվածության, այլ հարցի խիստ կարեւորության հետ”,- ասաց նա: Ըստ Տիգրան Պետրոսյանի,  թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը բավականին […]

Տաքսու վարորդը հայհոյել ու սպանության սպառնալիքներ է տվել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ”Օպել Աստրա” մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, վիճաբանության ժամանակ, հայհոյել է մի քաղաքացու և դանակով սպանության սպառնալիքներ տվել: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նոյեմբերի 5-ին պարզել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1963 թ. ծնված Արմեն Ճ.-ն է, որը ոստիկանության ծառայողների և վետերանների […]

Կառավարությունը չմերժեց Էդմոն Մարուքյանին

Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենքներում, կառավարությունը հաշվի առնելով ներկայացված առաջարկության սոցիալական ուղղվածությունը, նախագծերի փաթեթը ընդունելի է համարել իր կողմից առաջարկված խմբագրական փոփոխություններով:

Ուկրաինական սարսափ. աշակերտներ են մահացել /ֆոտո/

Ուկրաինացի ուժայինները գնդակոծել են Դոնեցկի դպրոցներից մեկը, ինչի արդյունքում կան զոհեր: Հայտնի է դարձել, որ արկն ընկել է դպրոց բակ, որտեղ այդ ընթացքում դպրոցականները ֆուտբոլ խաղալիս են եղել: Արդյունքում երկու դպրոցական մահացել է, եւս 4-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է RT-ն: Գնդակոծության հետեւանքով տուժել են նաեւ դպրոցի մերձակայքում գտնվող տները: Մահացածները 8-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի