15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հիվանդանոցում ամբոխը Լինչի դատաստանի է ենթարկել անմեղ մարդու /վիդեո 18+/

Տյումենում՝ ՛՛Բաքու՛՛ սրճարանում սպանել են 28-ամյա մատուցողին, իսկ նրա հարազատները հիվանդանոցում Լինչի դատաստանի են ենթարկել 23-ամյա մի տղայի, ով, սակայն, այդ հանցագործության հետ որեւէ կապ չի ունեցել եւ անմեղ է եղել, հաղորդում է Ридус-ը:

Ինչպես պարզվել է, սրճարանում երկու ընկերախմբերի միջեւ վեճ է սկսվել, ինչի արդյունքում Միխայիլ անունով մատուցողը ծանր վիրավորվել է: Կռվի մասնակիցներից մեկը՝ Գեորգի անունով, եւս դանակի հարվածներ է ստացել, նրանց երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:

Հիվանդանոց են ժամանել մատուցողի 30 ընկեները, ովքեր սայլակին տեսել են վիրավոր Գեորգիին եւ կարծելով, թե նա է սպանել իրենց ընկերոջը՝  հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել ու կրկին դանակահարել: Երիտասրադը մահացել է, իսկ հարձակվողները փախուստի են դիմել: Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են նրանցից երկուսին: Պարզվել է նաեւ, որ Գեորգին անմեղ է եղել, նա մատուցողի վրա չի հարձակվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ