15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սառցե բեկորը պոկվել է 5-րդ հարկից ու ընկել սայլակում գտնվող երեխայի վրա /վիդեո/

Օրերս Կիրովում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Փողոցներից մեկում շենքի 5-րդ հարկի պատշգամբից սառցե բեկորը պոկվել է եւ ընկել մանկասայլակի վրա, որում նորածին երեխա է եղել: Արդյունքում նորածինը գանգուղեղի եւ ներքին օրգանների լուրջ վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է LifeNews-ը:

Ինչպես պարզվել է, 6 ամսական երեխային տատիկն ու պապիկը հանել են զբոսանքի եւ մայթով անցնելիս են եղել, երբ սառցե բեկորը ընկել է: Նրանք անմիջապես շտապ օգնություն են կանչել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ