11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարդ էր առևանգել

Փետրվարի 25-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վոլոդյա Ս.-ին, որը 2014 թ. հոկտեմբերի 20-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Ֆիլմի տպավորության տակ. «Մոխրագույնի 50 երանգները» դիտելուց հետո տղան դաժանաբար բռնաբարել է աղջկան

Ամերիկյան Չիկագո քաղաքում ձերբակալվել է ազգությամբ արաբ 19-ամյա ուսանող Մոհհամեդ Հոսսեյնը` բռնաբարության մեղադրանքով: Հարցաքննության ժամանակ երիտասարդը խոստովանել է արարքն ու ասել, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը դիտելով եւ տպավորվելով է նման քայլի դիմել, գրում է Lenta.ru-ն:   Հանցագործի զոհը նրա հասակակիցն է, ում Հոսսեյնը հրավիրել է հանրակացարանի իր սենյակ եւ այնտեղ դաժանաբար ծեծել է աղջկան, […]

Նորածին տղային վաճառել են ու տեղափոխել Արցախ.թրաֆիկինգի դեպք Հայաստանում/վիդեո/

2013 հունիսի 12-ին Նարինեն, որը միայնակ մայր էր պատրաստվում  դառնալ, ծննդաբերեց Երևանի հիվանդանոցներից մեկում: Վստահելով ծանոթ բժշկին սոցիալապես ծանր վիճակում գտնվող երիտասարդ կինը չէր մտածում, որ իրենից կխլեն նորածնին: Նարինեն երբեք չի մտածել երեխայից հրաժարվելու մասին: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նարինե Նիկողոսյանի փաստաբանը` Լեռնիկ Հովհաննիսյանը փաստեց, որ տեղի է ունեցել երեխայի առևանգում և փաստաթղթերի […]

Ձնակույտի մեջ մարդու գլուխ եւ ոտքեր են հայտնաբերվել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում օրերս ոստիկանները սարսափելի հայտնագործություն են արել: Քաղաքի ծայրամասում ձնակույտի մեջ նրանք պարկով մարդու գլուխ եւ ոտքեր են հայտնաբերել, հայտնում է Интерфакс-ը: Փորձաքննության արդյունքներով` հայտնաբերվածի մահը վրա է հասել մեկ ամիս առաջ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Բեն Լադենը ահաբեկչություններ էր ծրագրել Ռուսաստանում. նրա փաստաթղթերը գաղտնազերծվել են

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը նախատեսել էր ահաբեկչությունների շարք իրականացնել Ռուսաստանում: Այս մասին վկայում են խմբավորման նախկին ղեկավար Ուսամա Բեն Լադենի տնից առգրավված փաստաթղթերը: Այս փաստաղթղթերն այլ գործի շրջանակներում օրերս գաղտնազերծվել են, հայտնում է lifenews.ru-ն: Փաստաթղթերից հայտնի է դարձել նաեւ, որ ահաբեկչական ակտեր են նախապատրաստվել նաեւ Եվրոպայում, մասնավորապես` Բրիտանիայում: Փաստաթղթերում կան նամակներ ահաբեկչական խմբավրոման տարբեր անդամներից` ուղղված […]

Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Վաչե Գաբրիելյանը

Ապօրինի հատումների դեմ պայքարում խորհրդի նախագահի պաշտոնը վարչապետի փոխարեն կստանձնի փոխվարչապետը: Նման առաջարկ այսօր կառավարության նիստի ժամանակ արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը: […]

Մոր անփութության պատճառով 3-ամյա աղջիկն ընկել է էլեկտրական սալիկի վրա, 1 ամիս անց նույն երեխան մահացել է հոսանքահարումից. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ստելլա Ա.-ի գործի դատական քննությունը: 33-ամյա Ստելլային նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել 2014 թվականի հուլիսի 22-ին: Ըստ քրեական գործի նյութերի՝ Ստելլան ամուսնացել է 2002 թվականին: Ունեցել են 2 որդի՝ ծնված՝ 2004 և 2006 թվականներին:Սակայն 2008 թվականին Ստելլան ամուսնալուծվել է: Մի քանի ամիս նա վարձակալական հիմունքներով […]

Կինը դանակահարել ու սպանել է ընկերուհու 4-ամյա որդուն

Նովոսիբիրսկի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով մեղադրվում է 4-ամյա երեխայի դաժան սպանության մեջ: Երեխան պարանոցի հատվածում դանակի հարված է ստացել այն ժամանակ, երբ մայրը հարբեցողությամբ էր զբաղվում ընկերուհիների հետ, հայտնում է տեղի ՆԳՆ կայքը: Ոստիկանները սպանության մեղադրանքով ձերբակալել են երեխայի մոր 44-ամյա ընկերուհուն, ով սպանության օրը խմելիս է եղել երեխայի մոր հետ: Թե որն […]

Արագացրեք քննությունը.Ավետիսյանների դուստրը պահանջում է

Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ,որ Ավետիսյանների  իրավահաջորդները պահանջում են գործի արագ, արդյունավետ քննություն, նրանք գանգատվում են տեղեկատվության պակասից: «Հասկանալի է, որ քննչական մարմինը տրամադրում է օրենքով սահմանված ողջ տեղեկատվությունը, սակայն Ավետիսյանների հարազատներն ավելի շատ տեղեկատվության են ակնկալում»,-նշեց  փաստաբանը: Սարգսյանը  փաստեց, որ  Ավետիսյանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի