18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արագացրեք քննությունը.Ավետիսյանների դուստրը պահանջում է

Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ,որ Ավետիսյանների  իրավահաջորդները պահանջում են գործի արագ, արդյունավետ քննություն, նրանք գանգատվում են տեղեկատվության պակասից:

«Հասկանալի է, որ քննչական մարմինը տրամադրում է օրենքով սահմանված ողջ տեղեկատվությունը, սակայն Ավետիսյանների հարազատներն ավելի շատ տեղեկատվության են ակնկալում»,-նշեց  փաստաբանը:

Սարգսյանը  փաստեց, որ  Ավետիսյանների հարազատներն ակնկալում են, որ գործի շրջանակներում ընթացող փորձաքննություններն արագ կատարվեն, արագ քննություն ընթանա, բացահայտվի հանցագործությունը:

Երեմ Սարգսյանը միաժամանակ նշեց, թե իրենք որևէ հիմք չունեն հայտարարելու, որ գործի քննությունը կանխամտածված են դանդաղ տանում:

Փաստաբանի խոսքով՝ տեղեկատվություն ստանալու համար իրենք դիմում են հայկական կողմին ու առանց որևէ խոչընդոտի, օրենքով սահմանված կարգով, օրենքով նախատեսված տեղեկատվությունը ստանում են:

Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ իրավահաջորդների հետ քննարկել են ռուսական կողմին դիմելու հարցը: Միասնաբար հանգել են նույն եզրակացությանը.

«Պետք չի այս պահին դիմել ռուսական կողմին՝ իրավահաջորդ ներգրավելու համար: Եթե դիմենք, կներգրավեն: Բայց, կոպիտ ասած, որոշակի առումով կդիտվի, որ ռուսական կողմի գործողություններն օրինականացում ենք, իսկ մենք պահանջում ենք, որ նրան հանձնեն հայկական կողմին»:

Ավետիսյանների դուստր Լուսինե Ավետիսյանը, որ նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ իրենց համար այսօր ամենակարևորը շատ տեղեկատվություն ստանալն է.«Արագացրեք քննությունը, շատ տեղեկատվություն փոխանցեք մեզ գործի ընթացքի մասին: Եթե չեք ուզում հրապարակային ասեք, կանչեք ինձ, ոչ մեկին չեմ ասի: Անհանգիստ վիճակում եմ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ