11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բեռլինի խորհրդարանում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բեռլինում կոչ են անում ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փետրվարի 26-ին Բեռլինի պատգամավորների պալատում` խորհրդարանում, տեղի ունեցավ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում, ինչպես Henaran.am-ի թղթակիցը հայտնում է Բեռլինից: Այն կազմակերպել էին Գերմանիայում ՀՀ դեսպանությունը, Բեռլինի հայ համայնքն ու «Ցեղասպանություն 1915- Գերմանիա» նախաձեռնությունը: Որպես բանախոս հրավիրված էր Պոտսդամի համալսարանի «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն պրոֆ. Յուլիուս Շյոփսը: Վերջինս […]

Գասպարին պառկեց դատախազության մոտ /վիդեո/

Այս պահին ՀՀ դատախազության շենքի մոտ շարունակվում է «Ի պաշտպանություն Ավետիսյանների ընտանիքի» բողոքի ակցիան: Ակցիայի հենց սկզբից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկեց: Նա ձեռքին ունի «Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիիսյանների ու գյումրեցիների խնդիրը չէ» վերտառությամբ պաստառ: Քաղաքացիները պահանջում են արագ բացահայտել գործը, հանձնել Պերմյակովին Հայաստանին:  Մանրամասները`տեսանյութում:

Կիեւում ոստիկանները մահակներով ցրել են ցուցարարներին /վիդեո/

Ուկրաինայի ազգային գվարդիայի ուժայինները մահակներով ցրել են ցուցարարներին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Կիեւի Ազգային բանկի դիմաց: Ոստիկանները հեռացրել են վրանները, որոնցում ցուցարարները պաշտպանվում էին անձրեւին, տեղեկացնում է ТАСС-ը: Ոստիկանների գործողությունների արդյունքում մի քանի ցուցարար է վնասվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ […]

«Մարտի մեկը բացահայտելու խնդիր չկա, մարտի մեկը բացահայտված է վաղուց»

«Յոթ տարվա մեջ տուժողի իրավահաջորդներս հասկացել ենք, որ այս բոլորը իմիտացիոն բնույթ ունի: Իրենք ցույց են տալիս միջազգային կազմակերպություններին , որ իբր իրնք աշխատում են, զբաղվում են մարտի մեկի գործով, բայց իրականում երկարաձգում են այս գործը: Երբեք մարտի մեկի այս էջը չի բացահայտվի: Բոլոր մեղավորները կպատժվեն այն դեպքում, երբ որ կլինի իշխանափոխություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման […]

Ուզեցել են Հովհաննես Մարգարյանի «գլխին սարքեն»

«Ինձ երբեք կաթի փոշու հետ կապված մեղադրանք չի առաջադրվել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ ի պատասխան հարցին, թե ծանր տարավ այդ մեղադրանքը: Նշենք, որ Մարգարյանի անվան հետ է կապվում գործարանից կաթի փոշի վերցնելու հայտնի պատմությունը, և ըստ մամուլի՝ այդ արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել նախկինում: «Հովհաննես Մարգարյանը Գյումրիում ճանաչված մարդ […]

Մեղրամիս էին ապրում …

Ներկայացնում ենք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատագամավոր Նիկոլ Փաշինյանի հրապարակումը: Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում: Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի […]

«Ապե՛ր, հորթիդ բեր սիրեմ». երեւանցիները հայհոյել եւ ծեծել են . «Ժամանակ»

 «Ժամանակը» գրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր և Հովիկ Բաբալարյանների գործի դատական քննության մասին, մանրամասնելով. 25-ամյա Արթուրը 43-ամյա Հովիկի որդին է: Հովիկի նախկին դատվածությունը մարված է, իսկ Արթուրը 2010-2011 թվականներին դատվել ու դատապարտվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: 2014 թվականի հուլիսի 16-ի դատավճռով Արթուր Բաբալարյանը գողության […]

Կինը կտրել է տղամարդու սեռական օրգանը /վիդեո/

Մոսկվայի 30-ամյա բնակչին տեղափոխել են հիվանդանոց բավական ինտիմ բնույթի վնասվածքներով: Տղամարդը բժիշկներին պատմել է, որ պատահական ծանոթուհին շոգեբաղնիքում իրեն ալկոհոլ է տվել, ապա կտրել իր սեռական օրգանը, գրում է LifeNews-ը: Հետաքրքիրն այն է, որ կինը վիրաբուժական ճշգրտությամբ է իրականացրել “վիրահատությունը”, կտրել է անգամ մանր մազանոթներն ու անոթները: Բժիշկները ենթադրում են, որ կինը կամ բժիշկ է […]

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանությունում

Փետրվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներին՝ նշելով, որ նախորդ երեք տարիներին այդ ուղղությամբ դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համագործակցությունը մասնավորապես համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի ֆիզիկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի