18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գցված փողեր Շարմ-էլ-շեյխում հանգստի դիմաց. Ժամանակ

Հոկտեմբերի 31-ին ռուսական A- 321 օդանավը, որը Շարմ Էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, ընկել էր Սինայի թերակղզում: Օդանավի ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել էին: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայու­թյան ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ Եգիպտոսում A321 օդանավի վթարի պատճառը ահաբեկչությունն է: Աղետից հետո Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Արաբական էմիրությունները, Թուրքիան հայտարա­րեցին դեպի Եգիպտոս […]

Հարձակում են գործել շենքի վրա, որտեղ Russia Today հեռուստաընկերությունն է․ կան զոհեր /վիդեո/

Թել Ավիվում երկու մարդ է զոհվել, երեքն էլ վիրավորվել են անհայտ անձի կողմից Թել Ավիվի շենքերից մեկի վրա հարձակման հետևանքով, որտեղ տեղակայված է Russia Today հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերությունից հայտնել են, որ հարձակման ենթարկված շենքում աշխատում է 400-500 մարդ, հեռուստաընկերության աշխատակիցները չեն տուժել: Հեռուստաընկերության աշխատակից Պոլա Սլիերը ասել է, որ, հարձակումից հետո լսվել են ճիչեր, խուճապ է […]

Երկար եղունգներով ու երկար մազերով. ցմահի մահը

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ, 42 ամյա  Կարեն Բոյաջյանը: Henaran.am-ի թղթակիցը այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: Վերջինս հաստատեց մահվան մասին տեղեկատվությունը, նշելով, որ դատապարտյալը կոմայի մեջ է եղել, սակայն մահվան […]

Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞… Հովիկ Աբրահամյանի պոռթկումը

Այսօր կառավարության հերթական  նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց նախարարներին: Վարչապետը իր խոսքը սկսեց հորդորներով, որ այսուհետ նրանք ոչ թե կառավարության ետնամուտքով հեռանան ու խուսափեն լրագրողների հարցերից, այլ իջնեն կենտրոնական մուտքի մոտ ու պատասխանեն լրագրողների հարցերին. «Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրության ներկայացուցիչներին ու լրատվամիջոցներին ներկայացնենք մեր աշխատանքը: Մեր կառավարությունը որդեգրել […]

Ահաբեկչության լուրջ սպառնալիք Նյու-Յորքին /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Նյու-Յորքին ահաբեկչություններով։ Տեսանյութում տղամարդը ռումբ է հավաքում, թաքցնում հագուստի մեջ ու դուրս գալիս քաղաք, որը, պարզվում է, Նյու Յորքն է։ Ամերիկյան NYPost. հանդեսը նշում է, որ սա ահաբեկչության լուրջ սպառնալիք է։

ԱՄՆ Պետդեպը 5 մլն դոլար կվճարի ԻՊ -ի պարագլխի մասին տեղեկատվության համար

Պետական դեպարտամենտը պատրաստ է 5 միլիոն դոլար վճարել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի՝ Աբու Մուհամեդ ալ Շիմալիի մասին տեղեկատվության համար: Այդ մասին տեղեկատվություն կա գերատեսչության կայքում: Պետդեպի տվյալներով՝ ալ Շիմալին խմբավորման ներգաղթի պատասխանատուներից է, ինչպես նաեւ պատասխանատու Է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքից Սիրայի Ջերաբլուս օտարերկրացի զինյալների ուղեւորությունների համար:

Սարսափահար փախել են. հրապարակվել են Փարիզի սրճարանի գնդակոծության կադրերը /վիդեո/

Daily Mail-ը հրապարակել է Փարիզի կենտրոնում նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների կողմից սրճարանի գնդակոծության կադրերը, որոնք ֆիքսել են անվտանգության տեսախցիկները, հայտնում է lifenews-ը: Daily Mail-ի աղբյուրները նշել են, որ հարձակմանը մասնակցել է 26-ամյա Սալահ Աբդեսլամը, որը ծնվել է Բելգիայում եւ Ֆրանսիայի քաղաքացի էր: Ահաբեկիչները անկանոն կրակել են սրճարանի պատուհանների ուղղությամբ: Կադրերում երեւում է, որ այն պահին, երբ սկսվում է […]

Ահազանգ. 30 օր հացադուլի մեջ

«Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Մուշեղ Մխիթարյանը  արդեն 30  օր  է հացադուլ է անում: Մուշեղ Մխիթարյանի փաստաբան՝ Մարինե Ֆարմանյանը  Henaran.am-ի  թղթակցի  հետ զրույցում հավաստեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը.«Երկու օր առաջ եմ նրան տեսակցել ու առողջական վիճակը միջին էր, ես իհարկե իրեն հորդորում եմ, որ դա հարցի լուծում չի, բայց չի փոխում մտադրությունը և որոշել […]

Պերմյակովի գործի նախաքննությանը այս հանգամանքն անտեսվել է. Ժողովուրդ

Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով մեղադրյալ ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նախաքննության ավարտից հետո մի քանի միջնորդություններ էին ներկայացրել, մասնավորապես միջնորդել են, որ ստուգվի այն հանգամանքը, թե արդյոք ինչ կրոնական կազմակերպության անդամ լինելը կարող էր […]

Այլմոլորակայինները գիշերով այցելում են Հայաստան. 168 Ժամ

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում իշխանության, ընդհանրապես «այո»-ի կողմնակիցների քարոզչական հիմնական թեզը կառուցված է այն դրույթի վրա, թե «որքան վատն է  կյանքը հիմա Հայաստանում, և  որքան լավն այն կդառնա սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո»: Իշխանությունները` ՀՀԿ-ն, ու մյուսները, ինչպես նաև համարյա իշխանություն` ՀՅԴ-ն, իրենց ողջ քարոզարշավը անցկացնում են այնպես, ինչպես սովորաբար անցկացնում է ընդդիմությունը: Այն տարբերությամբ, որ ընդդիմությունը վատ կյանքի համար մեղադրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի