18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Խեղդել է 2 տարեկան դստերը

Չուվաշիայում դաժան սպանություն է տեղի ունեցել։ 27-ամյա տղամարդը սպանել է սեփական դստերը՝ փորձելով պատժել դստերը, քանի որ նա թափել էր խաղալիքները։ Տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տալ, ծեծել է երեխային, ապա խեղդամահ արել նրան։ Մարդասպանը ձերբակալված է։

Բաց նամակ ԱԱԾ պետին

  ՀՀ ԿԱ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Գորիկ Յակոբեանին Յարգելի Պրն. Յակոբեան, Այս տարուան Մայիս 21ին, առանց որեւէ հիմնաւորման, Երեւանի Զուարթնոց օդակայանին մէջ՝ հայրենիք մուտքսարգիլուեցաւ: Աւելի քան 12 ժամ օդակայանին մէջ զիս «բանտարկելէ» յետոյ, հակառակ կամքիս, Ձեր պաշտօնեաներըզիս նոյն օդանաւով վերադարձուցին Փարիզ: Զուարթնոցի տանջալից ժամերու ընթացքին անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացիբողոքները: Միակ պատասխանը, […]

Թուրք ցուցարարները շփոթել են դեսպանատներն ու Ռուսաստանի փոխարեն հարձակվել Նիդերլանդների դեսպանատան վրա

Ստամբուլում ազգայնամոլ ցուցարարները հակառուսական բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով Սիրիայում թուրքմեններով բնակեցված շրջանների ռմբակոծումը, որին մասնակցել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը, գրում է Ermenihaber.am-ը: Ցուցարարները բողոքի երթ են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Իստիքլալ պողոտայում և երթի ավարտին կանգ առել ոչ թե Ռուսաստանի, այլ Նիդերլանդների դեսպանատան առաջ: Բանն այն է, որ երկու երկրների դեսպանատները գտնվում են կողք կողքի՝ […]

Արտակարգ վայրէջք

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում, քանի որ տեղեկատվություն  է ստացվել, որ դրանում պայթուցիկ սարք կա, հայտնում է NBC հեռուստաընկերությունը։ Նյու Յորքից Անկարա թռչող Airbus A330-ում եղել է 256 մարդ։ Վայրէջքից հետո բոլոր ուղեւորները տեղափոխվել են անվտանգ վայր, ներկայումս իրավապահ մարմինները շների օգնությամբ ստուգում են ինքնաթիռը։

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել այգու այցելուների ուղղությամբ /վիդեո/

Նոր Օռլեանի Բաննիֆրենդ այգում անհայտ անձինք կրակոցներ են արձակել այցելուների վրա, որոնք հիմնականում մանկահասակ երեխաների հետ այգում հանգստանում էին, հայտնում է Lifenews-ը։ Արդյունքում 16 հոգի վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, զոհերի մասին հայտնի չէ։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։

Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 21-ին, ժամը 2.20-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վարդիթեր Շ.-ին, ով նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով դատական նիստին ներկայանալուց խուսափելու համար, հայտնում է police.am-ը:

Նախագահը ներկա է գտնվել Գանձասարում Մատենադարանի բացմանը

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 21-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն առնչող մի շարք հարցեր: Հանրապետության Նախագահը մասնակցել է նաև ԼՂՀ մայրաքաղաքում սպաների համար սպայական ավանում […]

Նոր բացահայտումներ Դինքի սպանության գործում

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը պետական ծառայողների մասնակցության գործով հետաքննությունը նոր մանրամասներ է բացահայտել: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացնում է, որ սպանության օրը Օգյուն Սամասթը 3 անգամ զանգահարել է հեռախոսային խցիկներից, որոնք սպանությունից հետո տեղափոխել են: Իսկ հեռախոսազանգերի գրանցումները ոստիկանության գլխավոր վարչության հետախուզական բաժանմուքի պետ Ռամազան Աքյուրեքը 2011 թվականին ոչնչացրել էր, ինչ հետևանքով […]

Առաջարկվող նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի չէ

Henaran.am-ը փորձել է պարզել, թե սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս մատչելի ու հասկանալի դարձնելու առաջրկվելիք փոփոխությունները: Հիմնականում՝ տեսողության և լսողության խնդիրներ ունեցեղ անձանց մասով: Մեզ հետ զրույցում «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության զգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը նշեց. «Տեղեկացնեմ, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում էր ՀՀ Ազգային […]

«Ստյոպա Սաֆարյանը «պոռնիկ» քաղաքական գործիչ է».Ռոբերտ Ահարոնյանը խոստանում է

Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանի ընտանիքը սթրեսի ենթարկվեց` ընտանիքի հոր ու քաղաքական գործչի մասնակցությամբ` համացանցում սեքսուալ բնույթի տեսանյութի տարածման փաստով: Ահարոնյանը բազմիցս հավաստել է, որ տեսանյութում`  սեքս-սկանդալի հերոսը ինքը չէ, սակայն տեսանյութը դեռ համացանցում է և դրա տարածումը կանխող միջոցառումներ չեն կիրառվում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ահարոնյանը կրկին անգամ ընդգծեց, որ սենսացիոն տեսանյութը` «լայքեր» հավաքելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի