24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սկանդալ. Թուրքիայի կործանած ինքնաթիռը Ռուսաստանինն էր /վիդեո/

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանին կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին այսօր կործանիչ ինքնաթիռ է կործանվել։ Ավելի ուշ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ինքնաթիռը կործանել է թուրքական զինուժը, քանի որ այն հատել էր իրենց օդային սահմանը։

Թուրքական «Milliyet»-ը նշել էր, որ ինքնաթիռը ընկել է Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ օդաչուները հասցրել են դուրս նետվել (կատապուլտ) ինքնաթիռից, նրանցից մեկը հայտնվել է թուրքմենների ձեռքում, մյուսը որոնվում է:

Այժմ ռուսական կողմը հավաստիացնում է, որ կործանված ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, ինչն ամրագրված է հսկման օբյեկտիվ մեխանիզմներով: Այն բացառապես Սիրիայի սահմանում է եղել, գրում է РИА Новости-ն:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ