23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ոչ» են ասում տեղական իշխանիկներին

Ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրվածությունը հեռավոր մարզերում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ. Henaran.am-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, «Ոչ»-ի քարոզիչ Ազատ Արշակյանը:

«Ժողովուրդը տրամադրված է բարեփոխումների: Ժողովուրդը շատ դժգոհ է իր վիճակից` «Հանրապետական» կուսակցության ֆեոդալական վերաբերմունքից: Տեսախցիկների մոտ բոլորը, գրեթե բոլորը, բացառությամբ մի քանի փառավոր բնակավայերրի (ես նույնիսկ վախենում եմ այդ բնակավայրերի անունները տալ) «այո»-ից են խոսում, բայց ընդհանուր առմամբ, բնակչությունը շատ դժգոհ է իր վիճակից: Ժողովուրդը գիտի` ով է մեղավորը. մեղավորը իշխանությունն է, ով աչալրջորեն, ես կասեի միջնադարյան մամլիչով, խեղդում է մարդկանց» :

Մեր ճշտող հարցին՝ ի վերջո ինչպե՞ս կքվեարկեն մարզերի բնակիչները, Արշակյանն արձագանքեց. «Նրանք ուզում են «ոչ» քվերարկել. ո՛չ իրենց կարգավիճակին: Նրանք սահմանադրագետ չեն, նրանք մասնագետներ չեն: Նրանք ասում են` դուք որոշեք ո՞րն է մեր երկրի համար լավը, դա էլ առաջարկեք: Ասում են` բերել եք թուղթ եք տվել, փոխարենը` դուք բացատրեք, մեզ կոնկրետ կետեր ներկայացրեք:

Իհարկե «ոչ» են: Նրանք, ովքեր անգամ ասում են «այո», մեզ ասում են՝ ի՞նչ կարող ենք անել: Ասում են` դուք հիմա Երևան եք գնում, մենք մնում ենք այս «իշխանիկների» ենթակայության ներքո, որ մեզ հետ ինչ կուզեն կանեն: Գյուղերում գյուղապետերը հատ առ հատ գիտեն բնակիչներին, դրա համար էլ վերջիններս ստիպված են «այո» ասում տեսախցիկների առաջ, որ խնդիր չունենան»:

31

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ