06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ստյոպա Սաֆարյանը «պոռնիկ» քաղաքական գործիչ է».Ռոբերտ Ահարոնյանը խոստանում է

Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանի ընտանիքը սթրեսի ենթարկվեց` ընտանիքի հոր ու քաղաքական գործչի մասնակցությամբ` համացանցում սեքսուալ բնույթի տեսանյութի տարածման փաստով:

Ահարոնյանը բազմիցս հավաստել է, որ տեսանյութում`  սեքս-սկանդալի հերոսը ինքը չէ, սակայն տեսանյութը դեռ համացանցում է և դրա տարածումը կանխող միջոցառումներ չեն կիրառվում:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ահարոնյանը կրկին անգամ ընդգծեց, որ սենսացիոն տեսանյութը` «լայքեր» հավաքելու ու որոշ մարդկանց անձնական դիրքորոշումը բավարարելու նպատակ է հետապնդում:

«Սթրես են առաջացնում, մասնավորապես Ստյոպա Սաֆարյանի և Տիգրան Խզմալյանի ֆեյբուքյան գրառումները: Իմ ընտանիքը իմ կողքին է, իմ ընտանիքը ճանաչում է ինձ: Բայց ես զգուշացնում եմ, որ իմ բարոյականությանը կպած  անձանց ոտքերը` հերթով պոկելու եմ: Խնդրում եմ ու հայտարարում, որ բանավեճի եմ հրավիրում բոլոր արևմտամետ ուժերին: Իրենք շատ, ու ես մենակ… »,-նշեց Ահարոնյանը:

Ահարոնյանը Ստյոպա Սաֆարյանին անվանեց`  «պոռնիկ»  քաղաքական գործիչ և խնդրեց այս փաստը ամրագրել:

«Բոլոր կայքերը ինձ պարտք են,  ու ահագին գումար, որովհետև Ձեր լայքերը ավելանում են իմ հարցազրույցների հաշվին»,-ընդգծեց Ռոբերտ Ահարոնյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ