18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հանցավոր խմբի ղեկավարի փաստաբանը հորդորում է

Նախօրեին Նորք-Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է «Լև գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Փաստաբանը հորդորում է չշիկացնել մթնոլորտը և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը` զերծ մնալ ավելորդ որակումներից, քանի դեռ գործը գտնվում է նախաքննական փուլում: «Իմ պաշտպանյալը բացարձակապես չի ընդունում իրեն առաջադրված գաղափարը»,-ասում է փաստաբանը: Հիշեցնենք, ԱԱԾ քննչական վարչությունում […]

Բախումներ Բաքվի իսլամիստների եւ ոստիկանության միջեւ. կան զոհեր /վիդեո/

Բաքվում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նախօրեին տեղի Նարդարան ավանում բախումների էին տեղի ունեցել իսլամիստների եւ ոստիկանության միջեւ, ինչի արդյունքում 8 հոգի մահացել էր, այդ թվում՝ 2 ոստիկան, կան բազմաթիվ վիրավորներ։ Եւ ահա ակնկալվում է, որ կրկին բախումներ տեղի կունենան, քանի որ  Նարդարան ավանի կենտրոնում ամբողջ գիշեր հավաքված են եղել հարյուրավոր մարդիկ: Նրանք խարույկներ են […]

Ովքեր են ահաբեկչության մեջ մեղադրվողների ծնողները. Ժամանակ

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-Ն տեղեկություն տարածեց, որ Նորք-Մարաշ համայնքում վարձակալված տանը կալա­նավորվել են ահաբեկչության մեջ մեղադրվող խմբի 10 ան­դամներ: Թե հատկապես ում դեմ էին պատրաստվում ահա­բեկչություն իրականացնել խմբի անդամները՝ մինչեւ հի­մա պարզ չէ: Բայց պարզ է, որ այդ խմբի երեք անդամներ` Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Ավետիս Բարոյանը եղել են համագյուղա­ցիներ եւ բնակվում են Արմավի­րի մարզի […]

Քննիչի անփութություն դեպքի մասով քրգործ է հարուցվել

Տավուշի մարզի դատախազի զեկուցագի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնից ստացված գրության հիման վրա Արթուր Մ.-ի՝ Դիլիջան քաղաքի Աթաբեկյան փողոցի 18 տանը  խուզարկություն կատարելու՝ դատարանի կողմից թույլտվություն ստանալու վերաբերյալ որոշման կատարումը հանձնարարել […]

Ո՞վ կդատի

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավետիսյանների պաշտպանները գործին ծանոթանալուց հետո միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Գործի ծանոթության ժամանակ պաշտպանյալների համար անակնկալ նոր հանգամանքներ են բացահայտվել, որոնք մինչ այդ ստվերում էին: «Մենք մի շարք միջնորդություններ էինք ներկայացրել որոնք մերժվել են, այնպես […]

«Հերիք է ավանակի տեղ դնեն» /վիդեո/

«Գերակա շահի զոհերից ենք, արդեն 8 տարի ապրում ենք վարձով: Պայմանագրով նշված էր, որ 3 տարի հետո մեզ տուն կտան, բայց հետո էլի 3 տարով հետաձգեցին: Մեր տան վարձերը ուշացնում են, զզվացնում են, էլ ներվեր չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի 33 թաղամասի բնակչուհի Նունե Կարապետյանը: Կարապետյանը նշեց, որ բնակիչները այլևս համբերել չեն ցանկանում ու […]

Լևոն Զուրաբյանը գլխավոր դատախազին կներկայացնի սկանդալային տեսանյութ /վիդեո/

Այսօր, նոյեմբերի 26-ին Քաղաքագետների միության հրավիրած կլոր-սեղան քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընդդիմությունը բավականին հզոր է ու պատրաստ` կայուն պահելու «ոչ»-ը ու գնալու հաջողություն բերող քայլերի: Զուրաբյանը նշեց, որ իշխանությունը խուճապի մեջ է և Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը կդիմի հնարավոր ընտրակեղծիքների. « Ընտրակաշառքի բաժանումը լինելու է իրենց դեմ, նրանք հասկանում […]

Մասսայական ծեծկռտուք Վոլգոգրադում․ տուժածների մեջ հայ երիտասարդ կա /վիդեո/

ՌԴ Վոլգոգրադ քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 10 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորների թվում հայազգի երիտասարդ կա՝ 19-ամյա Գեւորգ Ղազարյանը։ Երիտասարդների միջեւ վեճը սկսվել է տեղի այգիներից մեկում, հայտնում է LifeNews-ը։ Նրանք պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել ու հարաբերություններ պարզել։ Հանդիպմանը մոտ 30 երիտաարդ է եղել, ոմանք զինված են եղել մահակներով։ Նրանց […]

Հայաստանում զենք կարտադրվի

ՀՀ կառավարությունը «Ֆերոն» ՍՊԸ-ին տրամադրել է զենքի արտադրության լիցենզիա` երեք տարի ժամկետով: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հայտարարմամբ, «Ֆերոն» ՍՊԸ-ն ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ: Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՊՆ-ն նպատակահարմար է համարում ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա: «Որոշման նախագծի ընդունումը […]

Կառավարությունում չեն վախենում են ահաբեկիչներից

Կառավարության շենքը հսկող անվտանգության աշխատակիցներն այսօր զինված են ավտոմատներով: Նախկինի համեմատ ն շենքի մուտքի մոտ առավել խստացված հսկողություն է իրականացվում: Henaran.am-ը հետաքրքրվեց` ինչն է նմանօրինակ հսկողության պատճառը:  «Ահաբեկիչներից պաշտպանելու խնդիր չկա: Ձեր համար է»,-ասաց ավտոմատավոր աշխատակիցը: Հիշեցնենք, այսօր մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ ձերբակալված խմբի թիրախում կառավարությունն ու Ազգային ժողովն է եղել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի