06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպանե՞լ է, թե՞ անմեղ է. գործով նոր ապացույցներ

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության հիմնական կասկածյալ Մուշեղ Մխիթարյանը այս պահին գտնվում է պատժախցում: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Մխիթարյանի պաշտպան` Մարինե Ֆարմանյանը:

Ֆարմանյանի փոխանցմամբ` Մուշեղ Մխիթարյանը 30 օրյա հացադուլից դուրս գալուց հետո վիճաբանում է  ՔԿՀ աշխատակցի հետ, հայհոյում վերջինիս և տեղափոխվում պատժախուց:

«ՔԿՀ պետը 10 օրյա պատժաչափ է սահմանել իմ պաշտպանյալի համար: Անկեղծ ասած` պատժախցում երկու անգամ սնունդ են տալիս ու պայմանները այդքան վատը չեն: Նրան հացադուլից հետո միանգամից են տարել ու ես նշեմ, որ մի քանի օրից կտեղափոխվի խուց»,- ասաց պաշտպանը հավելելով, որ այս պահին Մուշեղ Մխիթարյանի վիճակը բավարար է:

Ֆարմանյանը տեղեկացրեց նաև, որ երեկ կայացած դռնփակ նիստի արդյունքում Մուշեղ Մխիթարյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով, քանի որ հարցաքննվել են նոր վկաներ և գործով նոր ապացույցներ կան:

«Իմ պաշտպանյալը հայտարարեց, որ էլի հացադուլ կսկսի ու ինքը անմեղ է»,-ընդգծեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության մեջ: Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ