18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պարոն նախագահ, ինձ տվեք որդուս. ցնցող ու սարսռեցնող պատմություն /վիդեո/

«Իմ տղային տանից տարել են ու կորցրել են: Ճակատը պաչել եմ ու տանից դուրս է եկել»,- Կառավարության շենքի մոտ աղեկտուր ճիչով Henaran.am-ի թղթակցին  դիմեց մի կին: Կինը արտասվում և խնդրում էր, պահանջում, որ վերադարձնեն իր որդուն: «30 տարեկան տղայիս տարան ու կորցրին: Հիմա ես ինչ անեմ: Խնդրում եմ ՀՀ նախագահին ու վարչապետին, օգնեք ու տղայիս […]

Կեղծ անձնագրերի միջոցով իրականացվել է անօրինական միգրացիա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կեղծ անձնագրերի միջոցով կազմակերպված անօրինական միգրացիայի դեպքեր։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերի 9-ին  քաղաքացուց հաղորդում է ստացվել, իր և երկու որդիների՝ մշտական բնակության նպատակով Շվեդիա մեկնումը կազմակերպելու […]

«Կմտնեին սաղին կգնդակահարեին» /վիդեո/

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Եթե մենք մեզ ուժեղ չպահենք, ոտնատակ կտան»,-կարծում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Գեներալն անդրադարձավ նաև նոյեմբերի 25-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում վնասազերծված զինված խմբին նշելով, որ այդ փաստը վտանգավոր է համարում. «Սա ուրիշ խմբավորում էր: Սա շատ վտանգավոր էր մեր ազգի, մեր երկրի համար: Մանավանդ մի անգամ արդեն մեր […]

Խախտել են պայմանավորվածությունը

Երևանի Double Tree by Hilton հյուրանոցը կրկին խախտել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ նոյեմբերի 30-ի «Ոչ»-ի Երիտասարդական ֆորումի համար վճարովի հիմունքներով դահլիճ  տրամադրելու վերաբերյալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցները նախ հաստատում են, իսկ հետո, իշխանությունների հրահանգով, խախտում մեզ հետ ունեցած պայմանավորվածությունները՝ հարուցելով խնդիրներ Ոչ-ի քարոզչության համար։ Այս մասին հայտնում է «Չեք […]

Ազատամարտիկը բղավեց. դատարանի մոտ լարված իրավիճակ է/վիդեո/

Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության կողմից վնասազերծված զինված խմբի անդամների գործով դռնփակ քննարկումը: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ կալանավորվածների  հարազատները հետևում են, թե ինչպես են տեղափոխում նրանց: Նրանք պնդում են, որ իրենց հարազատները բացարձակ անմեղ են ու […]

Իրավապահները ամեն բան անում են. Արփինե Հովհաննիսյան /վիդեո/

«Հայաստանը մեկուսի կղզյակ չէ, ցանկացած համաշխարհային իրադարձություն այս կամ այն կերպով կարող է անդրադառնալ ու իր արտացոլումն ունենա Հայաստանի վրա: Պետք է նշեմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները ամեն բան անում են, որ Հայաստանի հանրապետությունը մնա ամենաապահով և անվտանգ երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ԱԱԾ գործողությունների արդյունքում վնասազերծված զինված […]

Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր: Դատախազի որոշմամբ՝ Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ […]

Ենթադրյալ ահաբեկիչներից մեկը հացադուլ է հայտարարել

Սույն թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք -Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված ձերբակալված և տվյալ ՁՊՎ-ում պահվող 18 ձերբակալվածների հետ:  Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Տեղեկացնում ենք, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման […]

Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ երկու օր առաջ Նորք Մարաշում ենթադրյալ զինված խմբի վնասազերծումն անլուրջ է եղել եւ նպատակաուղղված: «Համարում եմ, որ դրանք մանկական մակերեսային մոտեցումներ են: Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ, բայց կարծում եմ, որ անմեղության կանխավարկած է արդեն խախտվել»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ԱԱԾ-ի այդ քայլը […]

Հանցավոր խումբը տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է ստացել. ԱԱԾ-ն ուշագրավ փաստեր է ներկայացնում

Չորեքշաբթի Նորք Մարաշի առանձնատներից մեկում հանցավոր խմբավորման վնասազերծման գործով ձերբակալվել է 21 քաղաքացի: Հիշեցնենք, նրանց թիվը խմբի զինաթափման պահին 10-ն էր: Լրագրողների հետ զրույցում ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն ընդգծեց, որ խմբավորման կապը քաղաքական ուժերի հետ այս պահին ԱԱԾ-ն չի տեսնում: Պարզվել է, որ հանցավոր խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազար դոլարներով, իսկ թե ովքեր են գումարներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի