23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ստամբուլի օդանավակայանի վրա միանգամից 7 ահաբեկիչ է հարձակվել

Երեկ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության ժամանակ միանգամից 7 ահաբեկիչ է գործել։ Այդ մասին, հղում անելով պաշտոնական շրջնակներում իր անանուն աղբյուրին, հայտարարել է լրագրող Ջասպեր Մորտիմերը։ Նա ասել է, որ ահաբեկիչները 7-ն են եղել, որոնցից մեկին հաջողվել է ողջ ձերբակալել, մյուսները ոչնչացվել են։ Հարկ է նշել, որ ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը, ըստ […]

Միայն ընտրյալները. Հրապարակ

Ազգային անվտանգու­թյան ծառայությունում կադ­րային եւ կառուցվածքային փոփոխություններ են ընթա­նում: Դեռ նախորդ շաբաթ, նախագահի հրամանագրով, Գարեգին Մխիթարյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ-հետախուզության գլխա­վոր վարչության պետի պաշտոնից: հ դեպ, այս պաշտոնանկությունը եւս կապվում է ապրիլյան պատերազմի հետ: Նրա փոխարեն նշանակվել է Ստեփան Մելքոնյանը: Նա նախկինում գլխա­վորում էր հակահետախուզության գլխավոր վարչությունը: Սա միակ պաշտոնանկությունը չէ ԱԱԾ-ում` դիմում է […]

Իշխանությունը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալը ազատվել է կալանքից

Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է առողջական խնդիրների պատճառով: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից: Նշենք, որ Մելս Չիլինգարյանը  կալանավորվել էր հունիսի 3-ին: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս  Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը մեղադրվում են […]

Խոշոր ահաբեկչություն Ստամբուլի օդանավակայանում․ կան տասնյակ զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ /վիդեո/

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում երեկ երեկոյան խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, միանգամից մի քանի մահապարտներ կրակ են բացել օդանավակայանում, ապա պայթեցրել են իրենց, հայտնում է kp.ru-ն։ Ներկայումս, նախնական տեղեկություններով, ահաբեկչության հետեւանքով կա 36 զոհ և 197 վիրավոր, սակայն նրանց թիվը գնալով ավելանում է։ Ահաբեկչությունից անմիջապես հետո օդանավակայան է ժամանել երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց […]

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործը դատարնում է

Անցած տարվա մայիսին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը (datalex.am): Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Ավագյանն ու Գարեն Աթաջանյանը նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներից, քանի որ ավտոմեքենային […]

Թույլ չենք տա, որ թափթփուկները եղանակ ստեղծեն մեր երկրում.բաց նամակ՝ Սերժ Սարգսյանին

34 մտավորականներ բաց-նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ կապված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության հետ: «Վերջերս ողջ հանրապետությունը ցնցեց Նուբարաշենում կատարված բարբա-րոսական սպանությունը. հարազատ մոր  աչքի առջեւ դաժանորեն սպանվեց ընտանիքի օրինակելի հայր, հողի ազնիվ աշխատավոր, մարդկային բարձր արժանիքներով օժտված մի մարդ՝ Եղիշե Խաչատրյանը: Նա մեր գործընկերոջ՝ Փ. Մեյթիխանյանի […]

ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը դիտորդների գնահատմամբ

Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող ոչ նորմալ երևույթների արդյունքում տուժում են խոցելի խմբերը: Այսօր հրավիրված քննարկման ժամանկ դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը խոսեց խոցելի խմբերի մասին. «Որոշ հարցերի լուծումներ նույնպես ենթադրում են խտրական վերաբերմունք որոշակի խմբերի հանդեպ: Օրինակ՝ գողական օրենքներին չենթարկվողները, թմրամոլները, նույնասեռականները, հաշմանդամները և այլն: Այն խնդիրները, որոնք կապված են այս խմբերի հետ, չեն կարևորվում», […]

Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռն օրինական Է ճանաչվել

Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր օրինական Է ճանաչել գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կայացածված դատավճիռը, որը չորս տարվա ազատազրկման Է դատապարտել 700 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով, հայտնում է Tass.ru-ն։ «Հայրապետյանի նկատմամբ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանի վճիռը թողնել անփոփոխ, պաշտպանող կողմի վճռափոխության գանգատը՝ առանց բավարարման»,-որոշումը հրապարակել Է դատավորը:   Լեւոն Հայրապետյանի դատապաշտպան Դավիթ Խեչյանը տեղեկացրել է, որ իրենք վճռափոխության գանգատով […]

«ՔԿՀ-ում ծեծել են հոգեկան խնդիրներ ունեցող բանտարկյալին»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 12-ին հոգեկան խնդիրներ ունեցողներից մեկին մահակով ծեծել են, իսկ երբ տեղի ունեցած միջադեպի հետ կապված տվյալ խցի բանտարկյալները հաջորդ օրը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ, նրանց հաղորդումները հանցագործության մասին ՔԿՀ-ից դուրս չէին եկել»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2016-ի առաջին 6 ամիսների ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ նշել է […]

Քրեական հեղինակությունները ճնշում են բոլոր տեսակի բողոքները դատապարտյալների կողմից.դիտորդ

«Մեր քրեակատարողական հիմնարկները կարիք ունեն հեղափոխական փոփոխությունների, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ պետական մակարդակով: Քրեական հեղինակությունները ճնշում են բոլոր տեսակի բողոքները դատապարտյալների կողմից, ինչն էլ ավելի է խորացնում խնդիրները»,-այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: «ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը միջանձնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված