23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ուսանող-բժիշկը համացանցում է տեղադրել մերկ կնոջ լուսանկարը՝ վիրահատության ժամանակ /ֆոտո/

ՌԴ Յարոսլավլ քաղաքում սկանդալ է տեղի ունեցել։ Տեղի բժշկական համալսարանի ուսանողը մասնակցել է վիրահատության եւ լուսանկարել է մերկ կնոջը, ով վիրահատվում էր եւ նկարը համացանցում տեղադրել։ Օգտատերերը վրդովվել են՝ այս լուսանկարը տեսնելով եւ բողոք ներկայացրել հիվանդանոցին։ Այժմ դեպքի առթիվ քննություն է սկսվել։  

Վանաձորում տեղի ունեցած սպանության գործով կա կասկածյալ

Վանաձորում հուլիսի 3-ին հրազենային վնասվածքից մահացած, ՌԴ քաղաքացի, ծնունդով վանաձորցի Արմեն Մնացականյանի սպանության դեպքով կա կասկածյալ: Ըստ տեղեկությունների՝ կասկածյալն ու սպանվածը գործարար են: Դեռեւս հայտնի չէ սպանության շարժառիթը: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104.-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապանություն եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ […]

Հայտնի ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբայրը երկու ամսով կալանավորվել է

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանն այսօր երկու ամսվով կալանավորվել է: Հիշեցնենք, որ հուլիսի մեկին խուզակություններ էին կատարվել Պավլիկ Մանուկյանի՝ Երևանում գտնվող բնակարանում (1995 թ. առ այսօր՝ արդեն 5-րդ անգամ), Բուժական գյուղում գտնվող՝ նրա եղբայրներին պատկանող տներում, ՇԱԳԱՄ վարչության անդամ Վիկտոր Դավթյանի՝ Քանաքեռավան գյուղում գտնվող տանը, նույն […]

Զինծառայողին ինքնասպանությա՞ն են հասցրել

Ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Ինքնասպանության հասցնելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու […]

8 ամսական երեխան նախագահականի դիմաց էր մնացել.Խուդոյանների գործը կլսվի ՄԻԵԴ-ում

2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ ՀՀ նախագահական նստավայրի դիմացից  հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի եւ Հեղինե Մակարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում […]

Մինչև 40 տարեկան կանայք էին փնտրում՝ երեխան հետը.սոցիոլոգը թրաֆիկինգի դեպք է կանխել

«Այս զեկույցներն ավելի շատ որակական, ոչ թե քանակական տվյալներ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի «Պայքար ընդդեմ մարդկային թրաֆիքինգի» զեկույցին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Երկրներ կան, որ այնքան ակնառու և լայնածավալ է, որ անգամ հարցումների կարիք չկա: Սակայն ՀՀ-ն իր ցուցանիշները բարելավել է, որովհետև դեռևս 2012 թվականին մենք գտնվում էինք 2-րդ խմբում, այսինքն, […]

Ստամբուլի ահաբեկչությունների կազմակերպիչը Սահակաշվիլիի հետ էր աշխատում․ զլմ-ներ /ֆոտո/

Լրատվամիջոցների տվյալներով՝  Ստամբուլի ահաբեկչությունների կազմակերպիչը Սիրիայում զինյալների էր ղեկվարում ու մարդկանց Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման շարքերը գրավում։ Վրացական լրատվամիջոցներն էլ նշում են, որ նա Սահակաշվիլիի լրտեսն էր։ Ահմեդ Չատաեւը, ով, հավանական է, կազմակերպել է Ստամբուլի պայթյունները, ժամանակին Վրաստանի քաղաքացիություն է ստացել ու որոշ ժամանակ այնտեղ է ապրել։ 2003-ին տեղափոխվել է Ավստրիա՝ ստանալով փախստականի կարգավիճակ։   […]

Հարձակում ԱՄՆ դեսպանատան վրա․ կա զոհ

Մահապարտ-ահաբեկիչը փորձել է պայթուցիկ սարք անցկացնել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատուն, հայտնում է BBC-ն։ Ահաբեկիչը չի հասցրել իրականացնել մտադրությունը, նա ոչնչացվել է դեսպանատան անվտանգության աշխատակիցների եւ ոստիկանության կողմից։ Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ի Անկախության օրը։ Միջադեպի արդյունքում մի քանի ոստիկաններ են վնասվածքներ ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված