16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Համագյուղացուն կասկածել է իր կնոջ հետ ինտիմ կապերի մեջ.դանակահարել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասը պատճառվել է անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզի 58-ամյա բնակիչը համագյուղացուն կասկածել է իր կնոջ հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ։  Խանդի հողի վրա վրեժ լուծելու նպատակով 2016 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդն իր տան բակ է կանչել համագյուղացուն, ապա պարզաբանումներ ստանալու համար վերջինիս ավտոմեքենայով դուրս եկել գյուղից: Ճանապարհին՝ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 58-ամյա տղամարդը, գտնվելով ավտոմեքենայի հետնամասում, իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է համագյուղացու աջ բազկին: Վիճաբանությունը շարունակվել է նաեւ ավտոմեքենայից իջնելուց հետո, եւ նույն դանակով մեկական անգամ հարվածել է նաեւ  համագյուղացու աջ ազդրի եւ աջ նստատեղի շրջաններին։ Պատճառված մարմնական վնասվածքները, դատաբժշկական փորձաքննությամբ, գնահատվել են ծանր։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ