23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ահաբեկչություն Գերմանիայում․ կան վիրավորներ /վիդեո/

Գերմանական Ֆիրնհայմ քաղաքում անհայտ անձը դիմակով ներխուժել է տեղի կինոթատրոններից մեկն ու գերի վերցրել ներկաներին։ Նա սկսել է կրակել մարդկանց վրա, ինչի արդյունքում առնվազն 50 վիրավոր կա։ Ոստիկանները գրոհել են կինոթատրոնն ու ազատել պատանդներին, իսկ ահաբեկիչը նրանց գործողությունների արդյունքում սպանվել է։ Համացանցում է հայտնվել տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները վնասազերծում ահաբեկչին։    

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ- դարպասների մոտ ակցիա իրականացրած ակտիվիստն արդարացվեց

Ստվարաթղթե կանաչ տանկով Երևանի կենտրոնում՝ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասների մոտ ակցիա իրականացրած Արտակ Գևորգյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ անպարտ ճանաչվեց և արդարացվեց, քանի որ նրա  արարքում բացակայում էր  հանցակազմը: Հիշեցնենք, որ այսօր մինչև դատավճռի հրապարակումը նախատեսվում էր մեղադրական ճառ, սակայն դատախազը հրաժարվեց  առաջադրված մեղադրանքից: Ըստ մեղադրանքի՝ 2015 […]

Քարով իրար գլուխ են ջարդել. Զանգվի ձորում սպանություն կատարողը ձերբակալվեց

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2016թ. հունիսի 23-ին՝ […]

Անակնկալ շրջադարձ Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու գործում

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու գործով դատախազ Անդրանիկ Սիմոնյանն այսօր հունիսի 24-ին հրավիրված դատական նիստում հրաժարվել է  մեղադրանքից: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը հայտարարել , որ Արտակ Գեւորգյանի արարքում բացակայում է հանցակազմը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Նշենք , որ նախորդ նիստում՝ հունիսի 20-ին, ԱԱԾ-ն գրություն էր […]

Հայաստանում գնալով շատանում են թմրամոլները

«Հայաստանում վերջին 3 տարում թմրամիջոցի օգտագործման 9 տոկոս աճ է նկատվում»,-այսօր՝ հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է  ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: Սեմերջյանի փոխանցմամ՝  Հայաստանում այսօր գրանցված է  5828 թմրամոլ, որից 88-ը կանայք են, 11-ը անչափահաս, նրանցից 3-ը` 16-17 տարեկան: «Սա հաշվառված ցուցանիշ է: 2011թ-ին կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում մոտ […]

Զանգվի ձորում տղամարդու արնաշաղախ դի է հայտնաբերվել

Երեւանում այսօր` հունիսի 24-ի գիշերը ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ, տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ձորում հայտնաբերել են 49-ամյա Արսեն Պողոսյանի արնաշաղախ դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի մասում կան բազմաթիվ հարվածի հետքեր: Նշվում է, որ ոստիկանները պարզել […]

Աղմուկ է հասունանում. Ժողովուրդ

ՀՀ արդա­րադատության նախարար Սրփինե Հով­հաննիսյանը պայմանական վաղա­ժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեության մա­սով օրենքում փոփոխություններ կատա­րելու նոր նախագիծ է պատրաստել եւ այն ներկայացրել է մի շարք իրավա­պաշտպան կազմակերպությունների, որպեսզի վերջիններս փոփոխված տարբերակի մասով իրենց տեսակետը կամ դիտողությունները հայտնեն: Իսկ մինչ այդ դատապարտյալների շրջանում հանձնաժողովի որոշումների մասով նոր աղմուկ է հասունանում: Պայմանական վաղաժամկետ ազատ ար­ձակման անկախ […]

Հարձակվել են Արմեն Աշոտյանի վրա

ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրառել է. «Այ հիմա կարող եմ գրել: Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման: Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին: Մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել: Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած […]

Քննիչին մեղադրել է իր ստորագրությունը կեղծելու մեջ.հակառակն է պարզվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում Կարապետ Ա.-ն հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքն իրականում ինքը չի գրել, այլ այն կեղծել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչը: ՀՔԾ-ից  հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի  349-րդ հոդվածի 2-րդ մասով […]

Պարզվում են հրաձիգի մահվան հանգամանքները

2016 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19:15-ին, ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀԷԿ-ում հրաձիգը մահացել է գլխի շրջանում ստացած վնասվածքից: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Սիսիանի բաժանմունքի ռազմականացված ջոկատի հրաձիգը (ծնված 1971 թվականին) հունիսի 18-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վնասվածք է ստացել և մահացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված