«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչը ազատ է արձակվել
«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ով հունվարին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի վարկանիշներով, ազատ է արձակվել:
Armsport.am-ը Սիմոնյանի փոաստաբան Լևոն Բաղդասարյանից տեղեկացել է, որ իր պաշտպանյալը երեկ՝ հունիսի 24-ին քաղաքից չբացակայելու թույլտվությամբ ազատ է արձակվել:
«Իմ պաշտպանյալի կալանքի միջոցը փոխվել է. նա քաղաքից չբացակայելու թույլտվությամբ ազատ է արձակվել»,- նշել է
Հիշեցնենք, որ «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը, մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը, ինչպես նաև ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը ձերբակալվել են հունվարի 11-ին պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Բաղդասարյանը հաղորդեց, որ տեղյակ չէ մյուս ձերբակալվածների գործի ընթացքից:
Մանևրամասները` սկզբնաղբյուր կայքում: