17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

40 զոհ, 130 վիրավոր. Իրաքում կրկին պայթյուններ են /վիդեո/

Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 40 մարդ է զոհվել, ավելի քան 130-ը վիրավոր են, հաղորդում է “Associated Press”-ը:  Պայթյունները տեղի են ունեցել շիա մահմեդականներով բնակեցված թաղամասում: Մեքենաների մեջ տեղադրված ռումբերի պայթյունների հետեւանքով հիմնականում տուժել են քաղաքային շուկաները: Ընդհանուր առմամբ Բաղդադում եւ նրա ծայրամասերում 5 ավտոմեքենա է պայթեցվել:  Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել եւս 2 մեքենաներում տեղադրված […]

Արտակարգ դեպք Հայանիստում

Փետրվարի 17-ին, ժամը  08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում Հայանիստ գյուղի հարակից գազալցակայանում գազի լիցքավորման ժամանակ պայթել է “ՊԱԶ 672” մակնիշի 2430Լ պետհամարանիշի ավտոբուսի (վարորդ` Ս. Ստեփանյան, պատկանում է “Էջմիածին” ՊՈՒԱՏ-ին) գազի բալոնը. զոհեր և տուժածներ չկան:  

Ողբերգական ավտովթար. մայրն ու որդին մահացել են

Փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճափ գյուղի խաչմերուկում բախվել են փայտով բարձած բեռնատարն ու “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով “ԶԻԼ”-ը կողաշրջվել է, իսկ ողջ բարձած փայտը թափվել է “ՎԱԶ 2106”-ի վրա, “ՎԱԶ 2106”-ը նույնպես կողաշրջվել է: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 1 հոգի ծայրահեղ […]

Նոր-Նորքի ձորում տղամարդու մասնատված դիակ է գտնվել

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու մասնատված դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին հայտնաբերվել են ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում և հիմա ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում, քանի […]

Մահ ոստիկանության բաժանմունքում

Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Գյումրիի բաժնում մահացել է Գյումրիի բնակիչ Սամվել Գրիգորյանը: Նույն բաժնում և նույն սենյակում են գտնվել նաև նրա երկու դուստրերը: Ս.Գրիգորյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել դստեր կողմից ստացված ահազանգի հիման վրա: Ըստ այդ ահազանգի՝ հայրը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է ընտանիքի անդամների հետ և պատառաքաղով սպանելու սպառնալիքներ տվել ահազանգի հեղինակ […]

Կրակոցներ Արմավիրում` քաղաքապետի որդու մասնակցությամբ

Henaran.am-ի տեղեկություններով քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիր  քաղաքում: Կիզակետում Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին է: Տեղեկությունների համաձայն` կռվի պատճառը միմյանց ճանապարհը չզիջելն է եղել: Արդյուքնում վիրավորվել է քաղաքապետի որդու ինքնասիրությունը և նրա շրջապատից մեկը  օդամղիչ զենքով կրակել է : Ըստ լուրերի` քաղաքապետի որդին գտնվում է զինծառայության մեջ: Ոստիկանությունը հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը, նշելով որ […]

Հալեպում հայ է զոհվել, եւս մեկն առեւանգվել է

Հալեպում կրկին հայ է զոհվել: Պատահական փամփուշտից մահացել է 1970-ին ծնված Հարություն Կոշկերյանը, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Տղամարդը զոհվել է Սուլեյմանիա թաղամասում, որը համեմատաբար անվտանգ շրջան է համարվում, սակայն տարածքը մշտապես մարդաշատ է, եւ նման տհաճ անակնկալներն անխուսափելի են: Եվս մեկ հայ  առեւանգվել է իր աշխատավայրից` Գեւորգ Կարագուլյանը, ում ազատ արձակելու դիմաց փրկագին են պահանջում: […]

Ոստիկանության ”թեժ գիծ” -ը ընտրացուցակներում անճշտությունների մասին 186 ահազանգ է ստացել

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ”Թեժ գիծ”ծառայության միջոցով ստացված ահազանգերով կատարված ուսումնասիրությունների արդյունքները (2013 թ. փետրվարի 13-ի դրությամբ)  2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող ”Թեժ գիծ” ծառայության միջոցով ստացվել է 186 զանգ, որից միայն 34-ն են […]

Հրազդան գետում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ Հրազդան գետի մեջ, դի է հայտնաբերվել: Այս մասին ահազանգը ստացվել է այսօր`  ժամը 10:38-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,  որ զոհվածը 1920թ ծնված, Նորամարգ գյուղի բնակիչ Ն. Օհանջանյանն է:   Հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:  

Ողբերգական վթար Սեւան-Երեւան ավտոճանապարհին

Սևան-Երևան ճանապարհի 46-րդ կմ-ին երեկ` ժամը 22.00-ի սահմաններում, “ԲՄՎ-525” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել ձորը: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ վարորդը՝ Առինջ գյուղի բնակիչ, 22-ամյա Տիգրան Սահակյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փետրվարի 14-ին, ժամը 01.15-ին, մահացել է: Կատարվում է քննություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված