Ինքնասպանության փորձ
Փետրվարի 18-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 61 ավտոմատացված հեռախոսակայանի շենքին հարակից տնակում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Աճարյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող կոշիկի վերանորոգման կրպակի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 1957 թ. ծնված Գ. Հակոբյանին: Վերջինիս հոսպիտալացրել են “Սրբ. Գր. Լուսավորիչ” բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն: