17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ավստրիա

Փետրվարի 25-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  կմասնակցի Վիեննայում կայանալիք “Քաղաքակրթությունների ալյանս” համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ավստրիայի փոխվարչապետ եւ Եվրոպական ու միջազգային հարցերով դաշնային նախարարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Չորս դիակ Ստեփանավանի հյուրանոցում

Ոստիկանության Ստեփանավանի բաժին փետրվարի 21-ին՝ ժամը 10.55-ին, դիմել է մի հյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը`1950 թ. ծնված Սամվել Թ.-ն, և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա Զալինյանի, 1980 թ. ծնված Սարգիս Ղուկասյանի, 1970 թ. ծնված Էլմիրա Ստեփանյանի և 1990 թ. ծնված Արմինե Ռեվազյանի դիակները: Ինչպես […]

Պայթյուն` Սիրիայում ռուսական դեսպանատան մոտ. կան զոհեր /վիդեո/

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել` ռուսական դեսպանատան եւ կառավարող “Ալ-Բաաս” կուսակցության նստավայրի մոտ: Նախնական տվյալներով` պայթյունի արդյունքում մահացել է 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հաղորդում է “ Associated Press”-ը: Պետական հեռուստաընկերության տվյալներով` գրոհը կատարել են ահաբեկիչները: Ռուսական դեսպանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Միայն կոտրվել են ապակիները:  Սիրիայում ընդդիմության եւ կառավարական […]

Թունավորվել են կարմիր պղպեղից. տուժածների վիճակը ծանր է

Հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում փետրվարի 20-ին՝ ժամը 16.20-ին, հաղորդում է ստացվել, որ “սննդային թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Վարսենիկ, 1921 թ. ծնված Արև և 1943 թ. ծնված Գրետա Ուլիբեկյանները: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վ. Ուլիբեկյանի տնակում, […]

Հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել

Փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին):  ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:  Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրով Լեռնային Ղարաբաղի […]

Ինքնասպանություն Կիեւյան կամրջից

Այսօր`ժամը 08.42-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացի է նետվել Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել “1-02” և “1-03” ծառայության աշխատակիցները: Պարզվել է, որ ինքնասպանություն է գործել Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Ա. Աղաբաբյանը:

20 մարդ է զոհվել Սիրիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով 20 մարդ է զոհվել: Կրակը տարածվել է քաղաքով մեկ, որտեղ, ինչպես համարվում է, կենտրոնացած են ապստամբական ուժերը: Մի քանի բնակելի շենքեր են փլուզվել: Տեղի բնակիչները շարունակում են փլատակների տակից դիակներ եւ վիրավորներ հանել, այդ պատճառով էլ մահացածների թիվը կարող է աճել, հաղորդում է “Reuters”-ը: Օտարերկրացի թղթակիցները հայտնում են Սիրիայի` […]

Հրդեհ գազատար խողովակից. բնակիչները տարհանվել են

Այս գիշեր` լուսադեմին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքի բնակիչները տարահանվել են` շենքի առաջին հարկում բռնկված հրդեհի պատճաոռվ: Ականատեսների պատմելով, փրկարարները բարձրախոսով չեն հայտարարել, որպեսզի բնակիչները դուրս գան, փոխարենը հարեւաններն են մեկ առ մեկ թակել մարդկանց դռները`  հորդորելով դուրս գալ շենքից: Ի դեպ, հրդեհը մարելուց հետո էլ չեն տեղեկացրել բնակիչներին, թե արդյո՞ք վտանգը անցել է: […]

Հրազդան գետում շարունակում են փնտրել 12-ամյա Արսենին

Այսօր` փետրվարի 19-ին, ժամը 9.00-ին վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանիորոնողական աշխատանքները:  ԱԻՆ հաղորդմամբ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար և հատուկ ջրափրկարարկան ջոկատները, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 4-րդ հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հիշեցնենք, փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Մինչև ժամը 00.25-ը իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: […]

Ինքնասպանության փորձ

Փետրվարի 18-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 61 ավտոմատացված հեռախոսակայանի շենքին հարակից տնակում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են Աճարյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7 շենքի մոտակայ­քում գտնվող կոշիկի վերանորոգման կրպակի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 1957 թ. ծնված Գ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված